Վիճակագրության համաձայն՝ կանայք տղամարդկանցից երկար են ապրում: Սակայն շուտով ամեն ինչ կարող է փոխվել կատարելագործված բժշկական տեխնոլոգիաների, խնամքի մեթոդիկայի, բուժումների, կյանքի և սննդի որակի բարձրացման շնորհիվ:
Ինչպես գրում է The Independent թերթը, Բրիտանական ազգային վիճակագրության վարչության կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Բրիտանիան այն երկրների ցանկում է, որտեղ թոշակառուների զգալի մասը երկարակյացներ են: Շուրջ 30 տարվա ցուցանիշների համեմատությամբ՝ երկրում այժմ ապրում է 5 անգամ ավելի շատ մարդ, ում տարիքը գերազանցում է 100-ը:
Այսպես, երկարարկյաց մարդկանց թիվը 1980 թվից հետո բարձրացել է 2500-ից մինչև 12640: Ինչ վերաբերում է երկարակյացների շրջանում կանանց և տղամարդկանց հարաբերակցությանը, ապա եթե 2000 թ. դա 9:1 էր, ապա այժմ հարաբերակցությունը 5:1-ի է:










































