Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

2025-ի մարտը երկրորդ ամենատաքն էր աշխարհում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնում է․

«Համաձայն Կոպեռնիկուսի կլիմայի փոփոխության ծառայության» (C3S) վերջին ամսական կլիմայական տեղեկագրի 2025 թվականի մարտն դարձել է ամենատաքն Եվրոպայի դիտարկումների ողջ պատմության ընթացքում և երկրորդ ամենատաքն ամբողջ աշխարհում, ընդ որում Եվրոպայում դիտվել են երաշտի և խոնավության նկատելի անոմալիաներ:

Գարնան առաջին ամսին դիտվել է ծովային սառույցի մակերեսի ամենացածր ցուցանիշ մարտ ամսվա համար՝ սկսած 1979 թվականից:

2025 թվականի մարտի մակերևութային օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմված C3S-ի կողմից կազմել է 14,06º, ինչը 0,65º-ով բարձր է եղել քան 1991-2020թթ. մարտի միջին ցուցանիշը և ընդամենը 0,08º-ով ցածր, քան դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք՝ 2024 թվականի մարտը: Ըստ ERA5 տվյալների դա 20-րդ ամիսն է վերջին 21 ամիսների մեջ, երբ միջին գլոբալ ջերմաստիճանը ավելի քան 1,5º -ով գերազանցել է նախաարդյունաբերական մակարդակները։ 2025 թվականի մարտին դիտվել է նաև աշխարհի երկրորդ ամենատաք ծովի մակերևույթի ջերմաստիճանը (SST) բևեռային շրջաններից դուրս՝ 20,93º, ինչը մի փոքր է ցածր (0,12ºC) 2024 թվականի մարտի ցուցանիշից։

Արկտիկայի մի շարք շրջաններում ջերմաստիճանը հիմնականում միջինից բարձր է եղել: Բացի այդ, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև Ասիայի որոշ հատվածներում նույնպես գրանցվել է միջինից բարձր ջերմաստիճան:

Եվրոպայի համար 2025 թվականի մարտը եղել է ռեկորդային ամենատաքը՝ 6,03º ցամաքի միջին ջերմաստիճանով, որը 2,41º-ով գերազանցում է 1991-2020 թվականների միջին ամսական ցուցանիշը: Ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Եվրոպայի մեծ մասում, ընդ որում ջերմաստիճանի ամենամեծ անոմալիաները դիտվել են Արևելյան Եվրոպայում և հարավ-արևմտյան Ռուսաստանում: Այս համատարած տաք պայմաններից ուշագրավ բացառություն էր Պիրենեյան թերակղզին, որտեղ ջերմաստիճանը միջինից ցածր է եղել։

Հարավային Եվրոպայի զգալի մասում միջինից ավելի խոնավ եղանակ է եղել՝ մի շարք ծայրահեղ եղանակային իրադարձություններով ողջ Պիրենեյան թերակղզում, ինչպես նաև Նորվեգիայում, Իսլանդիայի մեծ մասում և Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում:

Եվ ընդհակառակը, Մեծ Բրիտանիայում, որտեղ մարտը եղել է ամենաարևոտը 1919 թվականից ի վեր, և Իռլանդիայում եղել է ավելի չոր քան միջինում, ընդ որում գերազանցվել են տեղումների քանակի որոշ ռեկորդներ, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայով արևմուտքից արևելք լայնածավալ հատվածում, որը ձգվում է մինչև Հունաստան, Թուրքիա և Սև ծով:

1979–2025թթ. ժամանակահատվածում Պիրենեյան թերակղզու մի քանի շրջաններում, Բալկաններում, Ռուսաստանի հյուսիս-արևմտյան և Նորվեգիայի որոշ տարածքներում գրանցվել է խոնավության ամենաբարձր անոմալիաները դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի որոշ հատվածներում, Թուրքիայում և Շվեդիայում գրանցվել են ամենաչոր անոմալիաները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում