Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Եմենում կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ ռազմական օդանավերն ապրիլի 8-ի երեկոյան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուկբիլ քաղաքի բնակելի թաղամասին, որի հետևանքով, առողջապահության նախարարության տեղեկություններով, զոհերի թիվը հասել է 6 -ի, վիրավորվել է ևս 16 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Զգալի վնաս է հասցվել բնակելի տներին: Այս մասին հաղորդում է  հութիների Al Masirah հեռուստաալիքը։

Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր՝ փլատակներից տուժածներին փրկելու և ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։

Բացի այդ, ԱՄՆ ռազմական օդանավերը Ջաբալ ալ-Շամհի շրջանում երեք գրոհով թիրախավորել են Բադան թաղամասի կապի ցանցը։ Եվս 10 օդային հարվածների թիրախ է դարձել Նուկում լեռը, որը գտնվում է մայրաքաղաք Սանայից դեպի արևելք։ ԱՄՆ-ն նաև օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր՝ ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Ադենի ծոցում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում