Sunday, 05 07 2026
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար

Չինաստանն ի՞նչ է առաջարկում Հայաստանին

Հայ-չինական դիվանագիտական հարաբերության հաստատման 33-րդ տարեդարձի կապակցությամբ բավականին ուշագրավ հոդված է հրապարակել Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը: Հոդվածում նա, իհարկե, բարձր է գնահատում հայ-չինական հարաբերության պատմությունն ու ընթացքը, բայց առավել ուշագրավ է հոդվածի՝ այսպես ասած երկրորդ մասը, որտեղ գնահատականի փոխարեն արդեն, կարծես թե, առաջարկներ են: Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը շոշափում է Շանհայի գործակցության կազմակերպության և Գլոբալ հարավի թեման՝ Հայաստանը դիտարկելու որպես կարևոր գործընկեր այդ երկու դաշտում էլ գործելու համար:

«Այս տարվա աշնանը Տյանցզին քաղաքում կկայանա ՇՀԿ գագաթնաժողովը։ Հայաստանը ՇՀԿ-ի երկխոսության գործընկեր է, և Չինաստանը ողջունում է հայաստանյան կողմի ավելի ակտիվ մասնակցությունը կազմակերպության շրջանակներում համագործակցությանը։ Համատեղ ջանքերով մենք կկառուցենք ՇՀԿ ընդհանուր տուն, որը հիմնված է միասնության և վստահության, խաղաղության և կայունության, բարգավաճման և զարգացման, բարիդրացիության և բարեկամության, արդարության և հավասարության վրա», – գրում է չին դիվանագետը:

Սա հատկապես ուշագրավ է մի քանի օր առաջ Երևանում մի քննարկմանը Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարության ֆոնին, որը ևս խոսել էր Շանհայի գործակցության կազմակերպության հետ Հայաստանի հարաբերության մասին՝ նշելով, որ Հայաստանի անդամակցությունը կնպաստի տնտեսական հարաբերությունների խորացմանը: Իրանի դեսպանի այդ հայտարարության առնչությամբ անդրադարձում մատնանշել էի՝ Իրանն արտահայտում է պարզապես ցանկությու՞ն, թե՞ որևէ խմորվող քաղաքական տրենդ: Չինաստանի դեսպանի հոդվածն ու դրանում ՇԳԿ շոշափումը՝ Հայաստանի հետ Չինաստանի հարաբերության խորացման մասին, կարծես թե վկայում է երկրորդ տարբերակի առկայության մասին:

Պեկինը Երևանին, ըստ ամենայնի, առաջարկում է առնվազն քննարկում սկսել այդ թեմայով: Սակայն, ըստ ամենայնի, դա առաջարկի ամբողջական շրջանակը չէ: «Որպես զարգացող երկրներ՝ Չինաստանը և Հայաստանը «Գլոբալ Հարավի» անդամներ են, ուստի երկու կողմերը պետք է ամրապնդեն փորձի փոխանակումը, խորացնեն փոխշահավետ համագործակցությունը, համատեղ բարձրացնեն զարգացման մակարդակը, աջակցեն միմյանց արդիականացման ճանապարհին և շարժվեն առաջ՝ ձեռք ձեռքի տված»,- գրում է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Մեծ հաշվով, չինացի դիվանագետը հայ-չինական հարաբերությունը տեղավորում է գլոբալ վերափոխումների պրոցեսում, միևնույն ժամանակ բավականին հստակ արձանագրելով, թե Չինաստանը որ դաշտում է տեսնում Հայաստանի գործունեության այսպես ասած «մատրիցան»: Սա ինչ-որ իմաստով նաև հնչում է որպես Պեկինի արձագանք Հայաստանի եվրաատլանտյան ձգտումներին, որոնք արտահայտվում են հռետորաբանության և որոշակի քայլերի մակարդակում: Որքան է այդ հարցում Պեկինի զգայունության աստիճանը, բարդ է ասել, բայց որ այն շոշափելի է և Երևանից պահանջելու է ուշադրություն, բավականին նշմարվում է Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հոդվածում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում