«Հասարակական փոփոխություններն անընդհատ գործընթաց է: Կարծիքները միշտ փոխվում են՝ ընդհուպ մինչև ընտրությունների օրը»,- ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ «Հասարակական կողմնորոշումները ներքաղաքական զարգացումների ֆոնին» թեմայով մամուլի ասուլիսի շրջանակներում:
«Ռուսաստանյան իրադարձությունների հետ կապված՝ ՀՀ-ում ոչինչ չի փոխվելու: Այն, ինչ խոսվում է, արհեստականորեն է ստեղծվում: Կան մի շարք տարբերություններ, որոնք թույլ չեն տա ռուսաստանյան իրավիճակի կրկնությունը:
Նախ, Պուտինի վարկանիշը ՌԴ-ում բավականին բարձր է, այնինչ Քոչարյանի վարկանիշը ՀՀ-ում գրեթե զրոյական է: Պուտինը վարչապետ է, Քոչարյանը` ոչ: Պուտինը Ռուսաստանում չունի ընդդիմություն, իսկ Քոչարյանը Հայաստանում ունի հզոր ընդդիմություն»:









































