Thursday, 11 06 2026
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը

Թուրքիայի գազային շանտաժը Ռուսաստանին դնում է Ուկրաինայից կախվածության մեջ

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը երեկ հայտարարել է, որ Անկարան կարող է չերկարաձգել 25 տարի առաջ Ռուսաստանի հետ կնքած և ներկայումս գործող գազային համաձայնագիրը, եթե Մոսկվան չվերանայի գազի գինը։

Թուրքիան ռուսական գազի երկրորդ խոշոր ներկրողն է (Ուկրաինայից հետո) և ռուսական գազի գնի իջեցման հարցը բարձրացրել է նաև նախկինում։ Այդ հարցը քննարկվել է այս տարվա մարտին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Սակայն այն ժամանակ չէր հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել տվյալ հարցում։

Յըլդըզի երեկվա հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ Թուրքիան առաջին անգամ է հայտարարում Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի չերկարաձգման և ռուսական գազի ներկրման ծավալի կրճատման մասին։ Ներկայումս Թուրքիան գտնվում է չափազանց շահեկան վիճակում. Անկարայի որոշումից է կախված Ռուսաստանի համար առաջնահերթ նշանակություն ունեցող «Հարավային հոսք» գազատարի կառուցումը։

Թուրքիան ցայժմ չի թույլատրել եվրոպական Nabucco գազատարի մրցակից հանդիսացող այդ խողովակաշարի՝ սեփական ջրերով անցկացումը։ Բացի այդ, փաստացիորեն Միջին Ասիայից, Ադրբեջանից ու Իրանից դեպի Եվրոպա գազի փոխադրման բոլոր հեռանկարային երթուղիները կապված են Թուրքիայի հետ։

Независимая газета-ի վերլուծաբանները կարծում են, որ պաշտոնական Անկարան շատ հարմար ժամանակ է ընտրել ռուսական «Գազպրոմ»-ին հարված հասցնելու համար՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալում «Գազպրոմ»-ի եվրոպական դուստր ընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած ստուգումները։ Նրանք կարծում են, որ Թուրքիան օգնում է ԵՄ-ին ռուսական գազային մենատիրության թուլացման հարցում, և որ Եվրահանձնաժողովի իրականացրած ստուգումների ու թուրքական գազային դեմարշի ժամկետների համընկնումը պատահական չէր։

Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում երկու խողովակաշարով՝ «Արևմտյան» (դեպի Ստամբուլ) և «Երկնագույն հոսք» (Սև ծովով)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում