Ռուսաստանը և ԱՄՆ-ը սկսել են հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ նախագծերի շուրջ բանակցություններ. հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ «Իզվեստիա»-ին։
«Հազվագյուտ հողային մետաղները համագործակցության կարևոր ոլորտ են, և, անկասկած, մենք սկսել ենք քննարկումներ տարբեր հազվագյուտ մետաղների և Ռուսաստանում իրականացվող նախագծերի շուրջ», – ասել է նա։
Նրա խոսքով, որոշ ընկերություններ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախագծերի նկատմամբ:












































