Monday, 15 06 2026
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Նաթանյահուն՝ Էրդողանի հետքերո՞վ

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Իսրայելի կառավարությունը «կողմ» է քվեարկել ներքին անվտանգության ծառայության՝ ՇԱԲԱԿ-ի տնօրենի պաշտոնից Ռոնեն Բարին հեռացնելու մասին վարչապետ Նաթանյահուի որոշմանը, որ նա ընդունել էր այդ հատուկ ծառայության ղեկավարի նկատմամբ «վստահությունը կորցնելու» հանգամանքով: Իսրայելի գլխավոր դատախազ Բախարավ-Միարան, սակայն, հայտարարել է, որ վարչապետը չի կարող կամայականորեն հեռացնել ՇԱԲԱԿ-ի տնօրենին, իսկ երկրի Գերագույն դատարանը կասեցրել է կառավարության որոշման կիրարկումը և ապրիլի 8-ին լսումներ նշանակել:

Իսրայելի ընդդիմությունը համոզված է, որ Ռոնեն Բարը պաշտոնից հեռացվում է երկու պատճառով․ ՇԱԲԱԿ-ը հետաքննում է այսպես կոչված՝ «հոկտեմբերի -7»-ի գործը, որպեսզի բացահայտի Իսրայել ՀԱՄԱՍ-ի զինառյալների մուտք գործելու և մի քան ժամ անարգել գործելու հետ կապված բոլոր հանգամանքները: Երկրորդ գործը կապված է տեղեկությունների հետ, որ կառավարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները Կատարից խոշոր չափերի գումարներ են ստացել և գաղտնի տեղեկությունների փոխանցել այդ երկրի հատուկ ծառայություններին:

Այդ մասին տարածված լուրերը մասնակիորեն հաստատել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն-Գվիրը: Նա ՇԱԲԱԿ-ի տնօրեն Ռոնեն Բարին մեղադրել է կառավարության ներկայացուցիչների դեմ կոմպրոմատներ հավաքելու և ժողովրդավարական երկրում հակակառավարական խռովություն կազմակերպելու փորձի մեջ: Բեն-Գվիրը, որ Նաթանյահուի կոալիցիոն կառավարությունում ներկայացնում է «Հրեական ուժ» աջ ծայրահեղական կուսակցությունը, հայտարարել է, որ Ռոնեն Բարը «հանցագործ է և պետք է գտնվի բանտում»:

Նա հայտարարել է, որ չի պատրաստվում լռել և համակերպվել: «Ես պետք է վարչապետին խնդրեմ, որպեսզի ստեղծվի Ռոնեն Բարի գործունեությունն ուսումնասիրող կառավարական հանձնաժողով, որպեսզի բացահայտվի նրա կողմից կազմակերպված հեղաշրջման փորձը»,- կառավարության հերթական նիստից հետո հայտարարել է աջ-ծայրահեղական նախարարը, որի քաղաքական դիրքորոշումից է նաև կախված Նաթանյահուի կոալիցիոն կառավարության ճակատագիրը:

Իսրայելի նախկին վարչապետ Բենետը և պաշտպանության ու արտաքին գործերի նախարար Լիբերմանը հայտարարել են խորհրդարանական ընտրություններում դաշինք կազմելու «մեծ հավանականության» մասին, իսկ ընդդիմությունն առհասարակ Նաթանյահուին մեղադրում է, որ ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմին վերջ չի տալիս միայն մի պատճառով՝ որպեսզի երկարաձգի սեփական իշխանությունը և խուսափի պատասխանատվությունից:

ՇԱԲԱԿ-ի տնօրեն Բարի դեմ ձեռնարկումները, ինչպես հասկացվում է Նաթանյահուի կողմից նրա նկատմամբ «վստահության կորստի» և նրան «հեղաշրջում կազմակերպելու» մեջ Բեն-Գվիրի ներկայացրած մեղադրանքից, բացառապես ներքին մոտիվացիա ունեն, գործող կառավարությունը փորձում է հանրային տպավորություն ստեղծել, որ խռովարարները խորքային իշխանություն են ստեղծել, որպեսզի Նաթանյահուին անվանարկեն և նրան հրաժարական պարտադրեն:

Խիստ ուշագրավ է, որ Իսրայելում ներքաղաքական սրացումը տեղի է ունենում Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցերին ունիսոն: Ընդ որում՝ Թուրքիայի իշխանություններն էլ Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուին մեղադրում են քրդական ահաբեկչության հետ համագործակցության մեջ, որ նա, իբր, իրականացրել է Թուրքիայի թշնամիների պատվերով:

Ովքե՞ր են Թուրքիայի թշնամիները, առայժմ ոչ մի կոնկրետություն չկա, բայց դա միայն տեղեկատվական տիրույթում: Թուրքիայի հատուկ ծառայությունները, անկասկած, ունեն իրենց վարկածները: Մանավանդ որ Ստամբուլի քաղաքապետի դեմ հետապնդումներն սկսվել են MIT-ի տնօրեն Քալընի Դամասկոս այցից բառացիորեն մեկ օր անց: Իսկ Սիրիայի տարածքի մի զգալի մասն այսօր Իսրայելի օկուպացիայի տակ է, և այնտեղ, բնականաբար, «Մոսադը» գործում է՝ ինչպես սեփական տանը:

Իհարկե, չափազանց բարդ է ասել, որ թուրքական ընդդիմությունը կապ է ունեցել «Մոսադի», իսկ ՇԱԲԱԿ-ի տնօրենը՝ թուրքական հատուկ ծառայությունների հետ, բայց փաստ է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Բենիամին Նաթանյահում այլևս «արյան թշնամիներ» են, և իշխանության պահպանման ու ամրապնդման նրանց պայքարը, ամենայն հավանականությամբ, անձնական ամբիցիաներից զատ պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրենց երկրների ապագայի համար երաշխիքային միջավայրի ձևավորմամբ: Այլ կերպ ասած, Սիրիայից Իրանի հեռացմամբ, Թեհրանի գլխավորած «շիադավան աղեղի» աղեղի խզմամբ մի իրավիճակ է ստեղծվել, որ տարածաշրջանում կա՛մ սիոնիզմը պիտի դոմինանտ լինի, կա՛մ նոր-օսմանականությունը: Չափազանց ուշագրավ է, որ Ադրբեջանը, կարծես, հակված է սիոնիստական գերակայության հաստատմանը: Ըստ երևույթին՝ քեմալական Թուրքիան նույնպես այդ ուղեգծի մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում