News Georgia-ի փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս աշնանն այցելելու է Վրաստան։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչը։
Վերջինիս խոսքերով՝ Սարգսյանի վրացական այցի ստույգ ժամկետը դեռ համաձայնեցված չէ. «Դա Հայաստանի նախագահի պլանային այց է Վրաստան։ Հոկտեմբերի առաջին կեսին կհամաձայնեցվի Սարգսյանի վրացական այցի ստույգ ժամկետը»։








































