Sunday, 07 06 2026
Ուշադրություն․ ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել են կահավորման, կտրոնների և քվեարկության տեխնիկական խնդիրներ. «Անկախ դիտորդ»
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՆԳՆ
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ

Մենք դեմոկրատական հեղափոխություն ենք ակնկալում. Լ. Սարգսյան

Մենք դեմոկրատական հեղափոխություն ենք ակնկալում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով ՀԱԿ վերջին հանրահավաքում հնչած կոչի մասին, ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Սեպտեմբերի 23-ին ՀԱԿ հանրահավաքի մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հանրահավաքին իրենց հետ բերել ևս 5 քաղաքացու: «Դա գիտակցական կոչ, հորդոր, աղերսանք էր ժողովրդին, որ եթե դուք իրոք ուզում եք մնալ մեր երկրում, ապրել, ստեղծագործել և ապագա կերտել, ապա բարի եղեք ներկայանալ ամսի 30-ի հանրահավաքին, և բոլոր այն պահանջները, որ դուք հետապնդում եք, ձեր իսկ օգնությամբ լուծվելու են»: Սա էր այդ կոչի բովանդակությունը:

Մինչև ժողովուրդը չհամախմբվի և պահանջներ չներկայացնի, երկրում բարեփոխում ակնկալել անհնար է: Արդյունքում կունենանք այն, ինչ ակնկալու ենք. կվերականգնվի մեր սահմանադրական կարգը, կլուծվեն սոցիալական խնդիրները, և ժողովուրդը՝ որպես գիտակից քաղաքացի, կձևավորի իշխանություն, որին հնարավորություն կունենա վերահսկելու»,- մեկնաբանեց Լ. Սարգսյանը` հավաստիացնելով, որ երբ հավաքվում է մարդկանց բազմությունը, ապա ոչ մի քաղաքական ուժ և իշխանություն դիմակայել չի կարող, առավել ևս, երբ իրենք չեն պատրաստվում ապստամբություն իրականացնել: «Մենք դեմոկրատական հեղափոխություն ենք ցանկանում իրականացնել Հայաստանում, և դա նշանակում է, ժողովրդի ակտիվ ճնշման արդյունքում, պարտադրել իշխանություններին արտահերթ ընտրություններ»,- ասաց Լ. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ այս ամենը հնարավոր կլինի, եթե հավաքվի այն ժողովուրդը, որը պատրաստ է առաջամարտիկ լինել: Նրա խոսքով` ժողովուրդը պետք է ներկա լինի, կոնկրետ պահանջներով հանդես գա, և նրա ներկայությունը շատ մեծաքանակ պետք է լինի, ինչը կարող է ազդել իշխանությունների որոշումների վրա, եթե այս դեպքում իշխանություններն անհաղորդ մնան, շատ տխուր և անվերահսկելի վիճակ կստեղծվի: «Պետք է գիտակցել, որ անվերահսկելի հասարակության դեպքում իշխանությունը վտանգված է»,- ընդգծեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառնալով ներկայիս վիճակին` նա ասաց, որ մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կամ ժողովրդի հաղթանակը պիտի տոնվի, կամ էլ այդ ժողովուրդը պետք է երկիրը լքի: «Եվ այս վիճակն այսպես շարունակել այլևս անհնար է, հետևաբար կարծում եմ, որ այս վիճակի պահպանման դեպքում այն արտագաղթը, որ այսօր տեղի է ունենում, ամիսների ընթացքում դառնալու է վտանգավոր մի երևույթ և սպառնալու է մեր երկրի անվտանգությանը, հետևաբար, մենք ժամանակ չունենք»,- մեկնաբանեց Լ. Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում