Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Ուկրաինայում 30-օրյա հրադադարի մասին առաջարկությունը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Ես ողջունում եմ Ջիդդայում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններում ձեռք բերված առաջընթացը և, մասնավորապես, հնարավոր 30-օրյա հրադադարի գաղափարը», – գրել է Ֆրանսիայի ղեկավարը:
Նրա խոսքով՝ «աժմ գնդակն, ակնհայտորեն, Ռուսաստանի դաշտում է»։










































