Մինչև նոյեմբերի վերջ պատրաստ կլինեն Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրատարակվող առարկայական ուղեցույցները և նոր ուսումնական տարվա քննությունների շտեմարանները: Պատրաստ լինելուն պես շտեմարանները կտրամադրվեն 12-րդ դասարանցիներին:
Նշենք, որ կրթական բարեփոխումների շրջանակներում այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից այս տարվանից ներդրվում են թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարանները, որի արդյունքում դիմորդը նախապես տեղեկացված է լինելու քննության ժամանակ իր առջև դրվող թեստի առաջադրանքներին:








































