Thursday, 11 06 2026
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան

Պաշտոնական. Սերժ Սարգսյանի ելույթը հայ և ֆրանսիացի գործարարների հետ նախաճաշի ժամանակ

Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Ֆրանսիայի գործարարների միությունում աշխատանքային նախաճաշ է ունեցել հայ և ֆրանսիացի գործարարների հետ:

Հարգարժա՛ն գործարարներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ և շնորհակալություն հայտնում այս կարևոր հանդիպման անցկացման համար:

Դարերի խորքից եկող հայ-ֆրանսիական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող հոգևոր և մշակութային ընդհանրությունների վրա: Այդ ընդհանրություններն այնքան խորն են, որ աշխարհագրական դիրքը երբեք էլ խոչընդոտ չի հանդիսացել մեր ժողովուրդների միջև դարեր առաջ հաստատված բարեկամության շարունակական ամրապնդման համար:

Տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը նույնպես պատմական խոր արմատներ ունի: Ֆրանսիացի երկրաբան Ժան Մորգանն առաջինն էր, որ 19-րդ դարում Հայաստանի Ալավերդի կոչվող շրջանում իրականացրեց հանքահետախուզական աշխատանքներ և կազմեց այդ տարածաշրջանի հանքահետախուզական քարտեզը: Եվ այդ ժամանակից ի վեր Հայաստանում պղնձի ձուլումը դրվեց արդյունաբերական հիմքերի վրա: Այսօր էլ Հայաստանում պղնձի և մոլիբդենի արտադրությունը կազմում է մեր տնտեսության մի զգալի մասը: Հայաստանում կառուցված երկաթուղու ինժեներներն էլ են ֆրանսիացիներ, ովքեր այն ժամանակ շատ մեծ, օգտակար աշխատանք կատարեցին Հայաստանի համար: Հայերն էլ իրենց ներդրումն են ունեցել ֆրանսիական տնտեսության զարգացման գործում: Եվ այսօր Ավինյոն քաղաքի կենտրոնում կանգնած է 18-րդ դարի հայազգի գյուղատնտես Ժան Ալթընի, ում անուն ազգանունը Հովհաննես Ալթունյան է, արձանը, ով տորոնի մշակումը ներմուծել է Ֆրանսիա: Այսօր բոլորս ենք հիանում Փարիզի գերող և յուրօրինակ սրճարաններով, սակայն քչերին է հայտնի, որ դեռևս 1672 թվականին այդպիսի սրճարան բացվել է հայազգի գործարար Հարություն Պասկալի կողմից:

Ֆրանսիայի` հայկական ծագում ունեցող հարյուր հազարավոր քաղաքացիներ այսօր էլ իրենց ստեղծարար աշխատանքով նպաստում են ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի զարգացմանը և ամրապնդում կապերը մեր երկու երկրների միջև:

Անգնահատելի է նաև Ֆրանսիայի դերը անկախ Հայաստանի զարգացման գործում: Հայաստանը մշտապես կարևորել է Ֆրանսիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, ինչին կոչված է նպաստելու նաև մեր այսօրվա հանդիպումը: Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի առևտրային և խոշոր ներդրումային գործընկերը և գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով, որոնք 2011թ. հուլիսի դրությամբ կազմել են գրեթե 700 մլն., ավելի ստույգ՝ 695 մլն դոլար: Հայաստանում գրանցված է 155 հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն: Ֆրանսիական ներդրումների հաջողված օրինակներ ունենք գրեթե բոլոր ոլորտներում` հեռահաղորդակցություն, խմիչքների արտադրություն, բանկային գործ, դեղագործություն, բժշկություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, թեթև արդյունաբերություն: Հայաստանում ներկայացված են այնպիսի խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են «Կրեդիտ Ագրիկոլ բանկը», «Օրանժը», «Պերնո Ռիկարը», «Ալկատելը», «Գրանթ Թորնթոն Ամիոն»: Կարծում եմ, որ նրանք հաջող ներդրումների դասական օրինակ կարող են ծառայել: Տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտը նույնպես ձևավորված է:

Եվ չնայած ձեռքբերումներին, դեռ բավականին անմշակ հնարավորություններ, հեռանկարներ ունենք: Օրինակ, առևտրային կապերի աշխուժացումը. այն հանգամանքը, որ Ֆրանսիան չի մտնում մեր առևտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակի մեջ, ուղղակի, անհարիր է մեր հարաբերությունների մակարդակին:

Մենք իրականացնում ենք մեծ ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղի և երկաթուղի, ատոմակայանի նոր բլոկի շինարարություն և այս ոլորտներում սպասում ենք մեր ֆրանսիացի գործընկերների ակտիվ մասնակցությանը: Սրանք խոշոր, մեծամասշտաբ, մի քանի միլիարդանոց ծրագրեր են, և իհարկե, մենք կցանկանանք, որպեսզի ֆրանսիական ընկերություններն ակտիվ լինեն, մանավանդ որ այդ բնագավառներում ֆրանսիական ընկերությունները կուտակել են բավականաչափ փորձ: Վերջերս գոհունակությամբ տեղեկացա, որ «Ալսթոմ» և «Արեվա» ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում գործունեություն ծավալելու: Սա շատ ուրախացնող հանգամանք է, եթե այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է: Եվ, իհարկե, նման օրինակները միայն ողջունելի են ու արժանանալու են մեր ամենայն ուշադրությանը և հոգատարությանը:

Կարծում եմ, որ դեռ առիթ կունենանք ավելի մանրամասն խոսելու Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների մասին: Սակայն ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի ներկա մակրոտնտեսական իրավիճակը կայուն է, սա մեր գնահատականը չէ, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների: Պահպանվում է ֆինանսական և դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով Հայաստանը հայտարարել է «Բաց դռների» ներդրումային քաղաքականություն և հանգուցային սկզբունքներ են հռչակվել առավել բարենպաստ ռեժիմը, մեր ազգային հոգատար մոտեցումը և սեփականության բոլոր ձևերի ամուր պաշտպանությունը:

Արևելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա շատ լուրջ նոր հնարավորություններ է բացում նաև հայ-ֆրանսիական գործարար համագործակցության համար: Առաջինը՝ բանակցելու ենք Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչի արդյունքում կունենանք ԵՄ-ի հետ ինտեգրված և ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Երկրորդ՝ կնքելու ենք վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ինչը կնպաստի հատկապես միջին բիզնեսի փոխշփումներին: Եվ երրորդ՝ եվրոպական կառույցների ֆինանսական և տեխնիկական, փորձագիտական աջակցությամբ նախաձեռնել ենք մեր երկրում խորը բարեփոխումների անցկացում՝ հարկային և մաքսային ոլորտ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթևացում, ինչը միայն ու միայն հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները, իհարկե, նաև՝ հայ գործարարների հնարավորությունները:

Մեր ֆրանսիական բարեկամներին կոչ եմ անում ակտիվ համագործակցություն հաստատել հայ գործարարների հետ: Անշուշտ չթերագնահատելով գործարար շահի նշանակությունը. բնականաբար առաջին տեղում բիզնեսը պետք է լինի այստեղ որևէ կասկած չկա, բայց դրանով դուք նաև ձեր առանցքային ներդրումը կբերեք մեր տարածաշրջանի հավասարաչափ զարգացմանը` հետևապես և անվտանգության ապահովմանն ու Եվրոպական միության հարևանությամբ խաղաղ ու կայուն գոտու ստեղծմանը։ Եվ վերջապես դուք ձեր վճռական խոսքը կասեք հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման գործում, որովհետև քաջ հայտնի է, որ եթե հարաբերություններում չկան տնտեսական հիմքեր, ապա դրանք վաղ թե ուշ կաղում են։ Իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հարաբերությունները հարատև զարգանան:

Շնորհակալ եմ ուշադրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում