Monday, 15 06 2026
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից
Աննա Հակոբյանը Նյու Յորքում կմասնակցի Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի ամենամյա միջոցառմանը
Մոսկվան ակնկալում է պահպանել լավ հարաբերություններ Երևանի հետ. Նարիշկին
Միրզոյանն ու Կոսը քննարկել են տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմները

Ոստիկանության գվարդիան կգործարկվի նոյեմբերի 1-ից

Ներքին գործերի նախարարության հենասյունային բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով:

Ինչպես  տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, գվարդիան կիրականացնի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի ու կարևորագույն օբյեկտների պաշտպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ:

Գվարդիայի գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում՝ Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը, միջազգային փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման նպատակով, Հայաստանում էր։

Այցի շրջանակում տեղի է ունեցել «ԵՄ-ում ոստիկանական գվարդիաների կառուցվածքը, գործառույթային խնդիրները և լավագույն փորձը» թեմայով կլոր սեղան-քննարկում։ Մասնակցում էին Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար Վիկտորաս Գրաբաուսկասը, ներկայացուցիչներ ՆԳ նախարարությունից, ինչպես նաև միջազգային փորձագետներ։

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի կառուցվածքային առանձնահատկությունները, զարգացման ուղիները, տեխնիկական հագեցվածությունն ու գործընկեր կառույցների հետ փոխգործակցությունը։ Միջազգային լավագույն փորձի ներդրման նպատակով անդրադարձ է կատարվել նաև լիտվական Հանրային անվտանգության ծառայության գործառույթներին, աշխատանքի առանձնահատկություններին, կառավարման մոդելներին, ինչպես նաև համագործակցության հնարավորություններին։

Պատվիրակությունը շրջայց է կատարել ՆԳՆ Ոստիկանության զորքերում՝ ծանոթանալով նյութատեխնիկական հագեցվածությանն ու ծառայության մարտահրավերներին։

Ավարտին Ոստիկանության զորքերի հրամանատարը արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է պատվիրակության անդամներին։

Հյուրերը եղել են նաև ՆԳՆ կրթահամալիրում, որտեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում երկշաբաթյա վերապատրաստման մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում