Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Ո՞վ է կասկածում Հայաստանին

Նիկոլ Փաշինյանի հոդվածից հետո Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները կրկնում են, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին տալ Նախիջևանի հետ կապվելու ճանապարհ և չկա էսկալացիայի հիմք: Այն, որ Հայաստանը չի տալիս էսկալացիայի հիմք, առաջնորդվում է խաղաղության օրակարգի տրամաբանությամբ, հասկանալի է, ընկալելի, բայց տարակուսելի է, երբ Հայաստանը գործում է պերմանենտ արդարացումների ռեժիմով, ժամանակ առ ժամանակ «երգչախմբային» տրամաբանությամբ բարձրաձայնելով, որ չկա էսկալացիայի հիմք:

Ինչի՞ համար է անհրաժեշտ այդ պերմանենտ արդարացումների ռեժիմը: Ու՞մ պարզ չէ, որ Հայաստանը չի տալիս էսկալացիայի առիթ: Ո՞ւմ համար են այդ պերմանենտ արդարացումները: Հայաստանի ներքի՞ն լսարանի, հանրության առաջ կանխավ արդարանալով՝ հնարավոր էսկալացիայի համար, թե՞ արտաքին լսարանի առաջ, որ թույլ չտան Ադրբեջանին գնալ որևէ ուժային սադրանքի: Արտաքին լսարանը հաճա՞խ է մոռանում, որ Հայաստանը հիմք չի տալիս, եթե Երևանը արդարանում է այդքան հաճախ: Եթե իրերի դրությունն այնպիսին է, որ Երևանը ստիպված է գործել պերմանենտ արդարացումների ռեժիմում, ապա դա իրերի վատ՝ շատ վատ դրություն է, որովհետև այդ պրոցեսը բացարձակապես մեխանիկական չէ:

Ինչ-որ պահի ստանդարտ արդարացումները լինելու են արդեն անբավարար, հետևաբար հարց է առաջանալու, թե Հայաստանն էլ ինչպե՞ս է գրավելու արտաքին դերակատարների ուշադրությունը՝ եթե խնդիրը դա է, որ նրանք «չարտոնեն» Ադրբեջանի որևէ սադրանք: Առավել ևս, որ, այդպիսի մոտիվների առաջացման պարագայում, ըստ էության, ոչ ոք չի էլ նայելու՝ Հայաստանն առիթ տալիս է, թե ոչ: Ինչպես ինքս առիթ եմ ունեցել ասելու, այդպիսի որոշման և քաղաքական միջավայրի ձևավորման պարագայում սադրող կողմն ինքն էլ «կկազմակերպի» առիթը: Հատկապես, որ միջազգային հարաբերություններում անգամ կույրի համար է տեսանելի, որ հայ-ադրբեջանական հարցում խաղաղության տորպեդահարողը Ադրբեջանն է, որը ապավինում է առավելապաշտությանը, ուժի գործոնին եւ շանտաժին:

Այլ հարց է՝ աչք և ականջ ունեցողները դա ուզում են տեսնել և լսել, թե՞ ոչ: Եթե չեն ուզում, ապա հազիվ թե նրանց որևէ բան ասի Հայաստանի վարչապետի հոդվածը: Հետևաբար, քարոզչական էֆեկտից զատ, ո՞րն է պաշտոնական Երևանի այդօրինակ վարքագծի քաղաքական էֆեկտը: Որքան հաճախակիանում են Նիկոլ Փաշինյանի հոդվածները, իսկ նա, հիշեցնեմ, դեռ ամբողջ մեկ ամիսը չլրացած գրում է փաստորեն երկրորդը, այնքան տպավորություն է, որ դրանց քաղաքական էֆեկտիվությունը ձգտում է զրոյի: Այլապես, պետությունների ղեկավարների պրակտիկայում հոդվածներով հանդես գալը որոշակիորեն բացառիկ երևույթ է, այլ ոչ թե ընթացիկ գործիքակազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում