Sunday, 05 07 2026
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ

Ալիևին «ոսկորներ» պետք չեն, չի կարելի հերթական ծուղակի մեջ ներքաշվել

Սոցիալական մեդիայում տեսակետ է շրջանառվել, որ ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության հայրենադարձության իրականացման «արդյունավետ առաջարկություն» կա՝ Ադրբեջանին տրամադրել ղարաբաղյան առաջին պատերազմում սպանված զինվորականների թաղման վայրերի քարտեզները: Այդ դեպքում, իբր, հնարավոր կլինի պատանդներին փոխանակել ադրբեջանցի զինվորների «ոսկորներով»:

Զուտ մարդասիրական առումով սա ոչ միայն ընդունելի, այլև օպտիմալ գաղափար է: Բայց խնդիրն այն է, թե Ալիևի ինչի՞ն են պետք երեսուն-երեսունհինգ տարվա վաղեմության «ոսկորները»: Խոսքը, ընդ որում, ավելի քան չորս հազար «անհետ կորածի» մասին է: Եթե նրանց ճակատագիրն Ադրբեջանի իշխանություններին հուզեր, ապա հարցը կքննարկվեր առաջին պատերազմում հրադադարի հաստատման հենց հաջորդ օրվանից սկսած:

Ավելի քան քառորդ դար տևած բանակցություններում Բաքուն երբեք նման «սենտիմենտալ» խնդիր չի դրել: Հայտնի չէ՝ Երևանը և Ստեփանակերտը անհայտ կորածների վերաբերյալ որևէ առաջարկություն Բաքվին արե՞լ են: Խոսքը կարգավորման բանակցությունների օրակարգի մասին է, միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով շփումներ եղել են, փոխանակումներ իրականացվել:

Երբ այսօր Ադրբեջանը բարձրացնում է չորս հազար «անհետ կորածների» հարցը, ապա միայն՝ մի նպատակով, Հայաստանից ստանալ առաջին պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորականների «զանգվածային թաղման վայրերի» քարտեզները: Մնացածը Բաքվին չի հետաքրքրում: Ոչ էլ Իլհամ Ալիևը մտադիր է «զոհվածների պանթեոն» կառուցել և կազմակերպել չորս հազար «ոսկորների» հանդիսավոր վերաթաղում:

Դա նրանց ոչ մի առումով ձեռնտու չէ: Ավելի քան քառորդ դար պետական քարոզչությունը սպանվածների հարազատներին և հանրությանը ներշնչել է, որ նրանք պահվում են Լեռնային Ղարաբաղի և Լաչինի ու Քելբաջարի շրջանների համակենտրոնացման ճամբարներում, ներգրավված են հանքերում, ճանապարհների և թունելների, պաշտպանական ամրությունների կառուցման ստրկական աշխատանքներում և կազատվեն, երբ ադրբեջանական բանակը կվերականգնի երկրի տարածքային ամբողջականությունը: Քառասունչորսօրյա պատերազմը բացահայտել է այդ կեղծիքը: Երկրորդ՝ կարելի է պատկերացնել, թե ինչ շոկ կապրի Ադրբեջանի հանրությունը, եթե միանգամից չորս հազար դագաղ ստանա:

Ալիևի խնդիրն ամենևին էլ մարդասիրական չէ, սպանվածների հարազատների սպասումների բավարարումը չէ: Նրան պետք է, որ Հայաստանը չորս հազար ադրբեջանցի զինվորականի ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնի՝ պաշտոնապես ներկայացնելով «զանգվածային թաղումների վայրերի» քարտեզները:

Մնացածը, ինչպես ասում են, կլինի «տեխնիկայի հարց», Ադրբեջանի նախագահի հրամանագրով կստեղծվի հատուկ քննչական խումբ, կներգրավվեն ոչ միայն տեղացի, այլև օտարերկրյա քրեագետներ և կսկսվի «իդենտիֆիկացման» գործընթաց, որ կարող է տևել տարիներ, եթե ոչ՝ տասնամյակներ:

Կարելի է պատկերացնել, թե «ոսկորների» վերաբերյալ դատաբժշկական ինչ «եզրակացություններ» են կազմվելու, քարոզչական ինչ վակխանալիա է տարածվելու աշխարհով մեկ: Եթե կոպիտ ասենք, ապա այդ «ոսկորները» ներկայացվելու են որպես ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարությանը ներկացված «ռազմական հանցագործությունների իրեղեն ապացույց»: Իսկ քաղաքական պատասխանատվությունը, բնականաբար, վերագրվելու է Հայաստանին:

Ադրբեջանի հետ մարդասիրական ցանկացած քայլի պետք է գնալ փոխադարձության սկզբունքով, Բաքուն պետք է հայկական կողմին հանձնի Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Գետաշենում, Շահումյանում, Բերդաձորում, Հադրութի տասնչորս գյուղերում 1991թ. «Կոլցո» օպերացիայի հետևանքով սպանված բոլոր հայերի մասունքները, բացահայտի առաջին պատերազմում անհետ կորած շուրջ հազար հայերի ճակատագիրը, իրականացնի արտաշիրմում և վերադարձնի նրանց մասունքները:

Հակառակ դեպքում ադրբեջանական չորս հազար «ոսկորների» գտնվելու վայրի քարտեզագրումը, այդ փաստաթղթերի ադրբեջանական կողմին տրամադրումը լրիվ հակառակ էֆեկտն է ունենալու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում