Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է «Մի-17» տիպի մի քանի ուղղաթիռներ։ Կողմերի միջև կնքված համաձայնագրով պլանավորված է, որ Ադրբեջանն այդ ուղղաթիռները կստանա մինչև տարեվերջ։
«Մի-17» տիպի ուղղաթիռները հիմնականում գործածվում են փոխադրումների (անձնակազմ, բեռ), հրդեհների մարման և փրկարար գործողություններ կատարելու համար։
Նշվում է, որ վերջին 5 տարիներին Ադրբեջանը Ռուսաստանից գնել է ավելի քան 10 «Մի-17» տիպի ուղղաթիռ։











































