Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Ի՞նչ է հասունանում ճանապարհների օրակարգի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հերթական հոդվածն է հրապարակել «Արմենպրես» պետական գործակալության միջոցով, որը վերաբերում է հաղորդուղիների ապաշրջափակման թեմային: Հոդվածում Փաշինյանը մատնացույց է անում ապաշրջափակման հարցում Հայաստանի առաջարկած տարբերակները, իհարկե, առանց դետալային մանրամասների և նշում, որ ապաշրջափակման հարցը, ըստ էության լուծված է՝ բացառությամբ Ադրբեջանի համաձայնության: Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է Բաքուն մերժում Հայաստանի առաջարկները:

«Հույս ունեմ՝ ոչ էսկալացիայի կեղծ առիթ կառուցելու համար»,- գրում է Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, պակաս էական հարց չէ և այն, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գրում վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ հոդվածը այս թեմայով: Դա նախաձեռնողականությո՞ւն է, թե՞ մտահոգություն և տագնապ, որ Ադրբեջանը հասունացնում է էսկալացիա:

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ էր հայտարարել, որ չկա էսկալացիայի որևէ պատճառ: ՔՊ հետ փակ հանդիպման վերաբերյալ էլ մամուլի հրապարակումների համաձայն Փաշինյանը դարձյալ նշել էր, որ չկա էսկալացիայի վտանգ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ում էսկալացիայի մոտիվի թեմայով մի հոդված հրապարակել էր փետրվարի 9-ին՝ Վաշինգտոն այցից վերադարձից հետո և Փարիզ կատարելիք այցի շեմին, և հիմա էլ՝ մարտի 4-ին հոդված է գրում հաղորդուղիների ապաշրջափակման մասին, որն իր տողատակում, ըստ էության, դարձյալ էսկալացիայի մոտիվի մասին է:

Իսկ հնարավո՞ր է, որ հոդվածի միջոցով Նիկոլ Փաշինյանը լուծում է այլ խնդիր՝ Հայաստանի հանրության տրամադրությունների շոշափում: Վարչապետ Փաշինյանը հոդվածում մատնացույց է անում ճանապարհների ապաշրջափակման մի քանի տարբերակներ, իհարկե ոչ դետալային մանրամասներով, այդուհանդերձ ընդհանուր որոշակի նկարագրությամբ: ՉԻ բացառվում, որ հոդվածն ավելի շուտ առիթ է դրանք բարձրաձայնելու և հանրային տրամադրությունները շոշափելու համար: Թեև դրանք կարող են լինել զուգահեռ նպատակներ՝ մի կողմից ցույց տալ, որ Հայաստանն առավելագույնն է արել և անում հաղորդուղիների ապաշրջափակման համար, հետևաբար ապակառուցողական Ադրբեջանն է, իսկ մյուս կողմից շոշափել հանրային տրամադրություններ, հասկանալու համար, թե քաղաքական որոշում կայացնելու ի՞նչ պոտենցիալ կամ հնարավորություն ունի ինքը:

Հնարավոր է նաև, որ Փաշինյանը ձևավորում է իր նախընտրական օրակարգը: Իհարկե, ուշադրության արժանի է նաև ժամանակացույցը, միջազգային իրադարձությունների համեմատությամբ: Հայաստանի վարչապետի հոդվածը հրապարակվում է ԱՄՆ-Ռուսաստան երկխոսության ծավալման ֆոնին՝ ԱՄՆ-Եվրոպա կամ ԱՄՆ-Բրիտանիա դիմակայության դրսևորմանը զուգահեռ, ինչպես նաև ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ Անկարա և Թեհրան կատարած այցերից հետո, որին զուգահեռ էլ Ժնևում տեղի էր ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի և հանդիպում Իրանի ԱԳ նախարարի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում