Ինչպես գրում են արևմտյան լրատվամիջոցները, ԱՄՆ-ն մտադիր է սկսել լայնածավալ գործողություններ, որոնց նպատակն է հայտնաբերել «Իգլա» և «Ստրելա 2» մոտ 20 հազար զենիթահրթիռային համակարգերը, որոնք պատկանել են Լիբիայի բանակին և անհետացել են ապստամբության ամիսներին: Վաշինգտոնում մտահոգված են, որ այդ համակարգերը հայտնվել են ահաբեկիչների ձեռքում:
Այս պահին հստակ հայտնի չէ, թե քանի համակարգ է անհետացել: Human Rights Watch կազմակերպության աշխատակիցը, որը վերջին ամիսների եղել է Լիբիայում, հայտնել է, որ այդ համակարգերը սկսել են դուրս բերվել պահեստներից արդեն 6 ամիս առաջ: ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էնդրյու Շապիրոն հայտարարել է, որ մի քանի շաբաթ անց միայն հնարավոր կլինի ասել, թե քանի համակարգ է կորել:
Մասնագետները նշում են, որ այդ համակարգերը հնարավոր է՝ հայտնվեն Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում, որտեղ հիմա ակտիվ գործում են ահաբեկիչները: