Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 24-26-ը կգործուղվի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ):
Այս մասին տեղեկացավ e-gov.am–ում հրապարակված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներից:
Նախարարը կգործուղվի Փարիզ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին մասնակցելու նպատակով:











































