Wednesday, 01 07 2026
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը

Փաշինյանին ենք մեղադրու՞մ, թե՞ Ալիևին արդարացնում

Քառասունչորսօրյա պատերազմի և հետագա որոշումների «իրավունքը հիմնավորելու» համար ի՞նչ է ասում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պնդում է, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո շուրջ քառորդ դար տևած բանակցություններում Հայաստանը «մեկ թիզ ադրբեջանական հող վերադարձնելու նպատակ չի ունեցել», իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կատարել իր գլխավոր գործառույթը՝ «ագրեսոր երկրի նկատմամբ ճնշում չի գործադրել, որպեսզի նա կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները», ուստի իրեն «այլ ելք չէր մնում, քան սեփական ուժերով վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրա նկատմամբ բացարձակ ինքնիշխանությունը»:

Շուրջ մեկ ամիս է՝ հայաստանյան ինստիտուցիոնալ և արտախորհրդարանական ընդդիմությունը, նրա հետ աֆիլացված փորձագետները, վերլուծաբանական հաստատությունները, մամուլը, սոցիալական մեդիայի մի ստվար հատված, Ստեփանակերտի քաղաքական մնացորդները և առհասարակ բոլորն, ովքեր չեն ծուլանում «ազգի նվիրյալ» և «մահապարտ հայրենասեր» երևակայվել, քննարկման առարկա են դարձրել մի հարց: «Ո՞վ է Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս»:

Եթե խնդիրը դիտարկենք պատմականության տիրույթում, ապա նման որոշում կայացրել է Ռուսաստանի կոմունիստական(բոլշևիկների) կուսակցության Կովկասյան բյուրոն՝ 1921թ. հուլիսի 5-ին: ԽՍՀՄ դարաշրջանում Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավար մարզի կարգավիճակ, որ «գտնվում է Ադր.ԽՍՀ կազմում»: Անկախ այն բանից, թե Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանը և Ադրբեջանը 1988 թ. փետրվարի 20-ից հետո ի՞նչ որոշումներ են կայացրել, դրանից նրա սահմանադրական կարգավիճակը չի փոխվել, ինչը արձանագրված է ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի 1991թ. նոյեմբերի 28-ի վճռով:

ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի բոլոր փուլերում, որ նախորդել են Հայաստանում 2018թվականի «թավշյա, ոչ բռնի հեղափոխությանը», պաշտոնական Երևանի դիրքորոշումն այն է եղել, որ «մենք Ադրբեջանից տարածքային ոչ մի պահանջ չունենք»: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի միջազգայնացման համար հիմք է ընդունվել այն, որ խորհրդային օրենքը միութենական հանրապետության կազմում գտնվող ինքնավարությանը թույլ էր տալիս առանձին հանրաքվեով սահմանել իր կարգավիճակը, եթե միութենական հանրապետությունը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից:

Այդ փաստարկը միջազգային աջակցություն չի գտել մի ամբողջ շարք պատճառներով, որոնց թվարկումը տվյալ կոնտեքստում նպատակահարմար չէ: Միջազգային հանրությունը, սակայն, ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը, լինելով Ադրբեջանի սահմաններում, ունի սուբյեկտություն, ինքնորոշման իրավունքի սուբյեկտ է: «Մադրիդյան սկզբունքներով» ամրագրված «ինքնորոշման իրավունքը» Լեռնային Ղարաբաղին չի օժտում անկախությամբ կամ որևէ այլ կարգավիճակով: Դա ընդամենը տալիս է ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն, որ հնարավոր է իրացնել Ադրբեջանի համաձայնությամբ:

Կարգավորման գործընթացին, ինչպես «փուլային տարբերակի» առթիվ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է բնորոշել՝ «փորձագիտական մակարդակով» իրազեկ մարդիկ գիտեն, որ 2008-2014 թվականին Հայաստանը և Ադրբեջանը բանակցել են «մադրիդյան սկզբունքները» հստակեցնելու և համաձայնեցնելու շուրջ: Ավելի պարզ ասած՝ կողմերը փորձել են յուրաքանչյուրն իր համար ցանկալի կերպով մեկնաբանել միջնորդների կողմից արված ընդհանուր բնույթի ձևակերպումները:

Այդ քննարկումները խզվել են 2014 թ. սեպտեմբերին Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպմամբ, երբ Ադրբեջանի նախագահը մերժել է տարածքների և Լեռնային Ղարաբաղ ադրբեջանցի բնակչության վերադարձից հետո ԼՂ կարգավիճակի հարցով ոչ համաադրբեջանական, միայն ղարաբաղյան հանրաքվե անցկացնելու հնարավորությունը: Այդ փակուղին հաղթահարելու համար է ծնվել «Լավրովի պլանը»: Բայց իրազեկ մարդիկ կվկայեն, որ նույնիսկ այդ դեպքում, երբ խոսքը ԼՂ –ն «միջանկյալ» կամ «անցումային կարգավիճակով» օժտելու մասին է, ինքնակառավարման սկզբունքները և պարամետրերը պետք է արժանանային նաև Ադրբեջանի հավանությանը:

Ի՞նչ է հետևում այս ամենից՝ պատասխանը թողնենք յուրաքանչյուրի իմացողականությանը, համոզմունքին և խղճին: Բայց եթե Հայաստանի երեք նախագահների աջակիցները շարունակաբար պնդում են, որ մինչև Նիկոլ Փաշինյանը որևէ իշխանություն Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ստացվում է, որ նրանք, կամա, թե ակամա, հաստատում են Ադրբեջանի նախագահի խոսույթը: «Հայաստանը մեկ թիզ անգամ ադրբեջանական հող վերադարձնելու մտադրություն չի ունեցել, ձգտել է հավերժացնել ստատուս-քվոն, անեքսիայի ենթարկել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի քսան տոկոսը, մոտ մեկ միլիոն մարդու հայրենազրկել, ուստի Ադրբեջանը, հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ վերապահված ինքնապաշտպանության իրավունքից, հայրենական պատերազմ է մղել և պատժել ագրեսորին»:

Քաղաքական այդ ուժերի, շրջանակների, խավերի ու անհատների խնդիրը Նիկոլ Փաշինյանին գալիք ընտրություններում հաղթե՞լն է, թե՞ Իլհամ Ալիևի «լեգիտիմացու՞մը»: Հայաստանի հանրությունը «Լեռնային Ղարաբաղն ո՞վ է ճանաչել Ադրբեջանի կազմում» հարցով բանավեճին, թվում է, պետք է մոտենա «Փաշինյանի՞ն եք մեղադրում, թե՞ Ալիևին արդարացնում» հարցադրմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում