Friday, 12 06 2026
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios

Աղասիի ծնողները վստահ են՝ իրենց որդու սպանությունը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին «Եղնիկներ»-ում խոշտանգված զինծառայող Աղասի Աբրահամյանի ծնողները շարունակում են պահանջել գործի արդարացի քննություն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` Աղասիի մահը վրա է հասել գլխուղեղի կենսականորեն կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումից, փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով: Սալջարդ վերք` պարանոցի, ստորին շրթունքի շրջաններում, գլխուղեղի փափուկ թաղանթի արտահայտված այտուց, քերծվածքներ, գլխուղեղի մեծ կիսագնդերի, ուղեղիկի, ուղեղաբնի ուղեղանյութում տարածուն, մանրօջախային արյունազեղումներ, ուղեղանյութի խիստ արտահայտված այտուցի առկայություն, և բոլորը բութ, կոշտ գործիքներով առաջացած, և այս ամենը ութ էջ շարադրված է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որը կարդալով` հասկանում ես, որ Աղասիի վրա ոչ մի առողջ տեղ չեն թողել, պարզապես գազանաբար սպանել են, այնինչ ամենասկզբում պնդում էին, թե թունավորվել է:

Մայրը` Գայանե Աբրահամյանը, ուսումնասիրել է որդու դին, և հարվածները, որոնք տեսել է ձվարանի շրջանում, մարմնի տարբեր հատվածներում, հավատացած է, որ բութ երկաթե խողովակով են հասցված եղել: Նա պահանջում է ղեկավարությունից, անձամբ Սերժ Սարգսյանից գործի արդարացի քննություն, այլապես հավատացած է` սա ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինը կլինի. «Հենց Սերժին եմ դիմում, ով մեկ անգամ ցավակցական խոսք չասաց, Սերժ, մի՞թե դու չունես զավակ, ինչպե՞ս կնայեիր այս դեպքին, երբ նույնը անեին քո զավակի հետ: Դու կանգնում ես, ասում` փառք մեր զինվորներին, փառք մեր հայ տղերքին, որ հանուն հայրենիքի կռվում են, ի՞նչ բանակից ես խոսում, ի՞նչ բանակի մասին կարող է խոսք լինել, երբ ես իմ մինուճար տղայիս ուղարկել եմ և վայրագ ձևով հաշվեհարդար են տեսել, սրան անուն չկա, սրան պատճառաբանություն չկա»: Գայանե Աբրահամյանը պատմեց, որ դեմ է եղել որդուն անգամ ծառայողական համազգեստով թաղելուն, քանի որ այդ նույն տեղից իր որդուն գազանաբար հոշոտված են բերել, և անգամ սպայական կազմից որևէ մեկը չի եկել իրենց զինվորին ճանապարհելու: Մայրը այս գործով հնարավոր վկա համարում է Գրիշա Եգորյանին, ով այդ օրը եղել է օրապահը և տեսել է կատարվածը, բայց հիմա պատճառաբանում է, որ չի տեսել և չգիտի ոչինչ: Նրա խոսքերով` որպես լավ և մոտ ընկեր Գրիշան պետք է ամեն բան պատմեր, չթաքցներ:

Հայրը` Գեղամ Աբրահամյանը, ով տեսել է Աղասիի սպանության մասին պատմող տեսաերիզը, հավատացած է, որ (մինչ այժմ կալանավորվել է մեկ զինծառայող, երեք սպա) կասկածյալները վերջնական չեն, գործը առայժմ քննության փուլում է: Գեղամ Աբրահամյանի խոսքերով` բավականին կասկածելի հանգամանքներ կան, որոնց չի հավատում: Ամենակասկածելին համարում է հենց միզելու տեղանքի շուրջ ծագած վեճը: «Իմ համոզմամբ` այդտեղ մեկ հոգու վեճ չի եղել, այդտեղ մի քանի հոգի են ներգրավված, հնարավոր է` զինծառայող ընկերներից, ուղղակի առիթը, կարծում եմ, Վահե Հարությունյանն է եղել, և դրա համար հիմա իր վրա է վերցնում ամենը»,- ասաց Գեղամ Աբրահամյանը` ավելացնելով, որ Վահեի` տեսաերիզում պատմածով, իր կողմից հարվածները մոտավորապես 4-5 անգամ են եղել, և մեկ անգամ էլ ոտքով է հարվածել, իսկ դրանից մարմնական վնասվածքներ չէր ստանա:

Բացի այդ, Գեղամ Աբրահամյանն էլ վստահ է, որ այդ օրվա օրապահ, Աղասիի մոտ ընկեր Գրիշա Եգորյանը հնարավոր չէ տեսած չլինի` ինչ է կատարվել, քանի որ Վահե Հարությունյանն էլ դրսի պահակախմբում է օրապահ եղել. «Չգիտես ինչու` նրան հաջորդ օրը դիրքեր են ուղարկել, չգիտես ինչու` հաջորդ օրը Գրիշա Եգորյանին մեկուսացրել են, բայց ոչ թե քննչական խումբը, այլ տեղի ռազմական ոստիկանությունը, և նորից ձևակերպված է, որ նա խախտել է ծառայողական կանոնադրությունը, բայց եթե մի զինվոր խախտում է կանոնադրական պարտավորությունները, գոյություն ունի կուբախտ, բայց ես գնացի, նրան դրա փոխարեն հատուկ զորամասում են պահել, հետո իմացա` իր անվտանգության շահերից ելնելով, նա, համոզված եմ, ամեն ինչ տեսել է և դրա համար է վտանգավոր»,- ասաց Գեղամ Աբրահամյանը: Հոր համար կասկածելի է նաև այն հանգամանքը, թե բուժկետի երկու բժիշկները առավոտյան, երբ Աղասիին տեղափոխել են բուժկետ, ինչո՞ւ տեղյակ չեն պահել բուժկետի պետին և միայն կեսօրին են տեղյակ պահել և ասել` Աղասին «սիմուլյանտություն է անում, հետո բուժկետի պետը հարվածել է գցել գետնին, քացիներով խփել»:

Հայրը պատմում է, որ դեպքը գիշերը երեքն անց տասնհինգ է եղել, և չի հասկանում` ինչպես է հնարավոր վեճ լինի փոքր գումարտակում, որտեղ քիչ են զինծառայողները, և պատասխանատու սպան այդ մասին չիմանա: Իսկ առհասարակ ծնողներից մինչև այժմ թաքցնում են այդ օրը ով է եղել պատասխանատու սպան. «Եթե անգամ հրամանատարը Երևանում սեմինարների է եղել, ո՞վ է եղել պատասխանատուն, որ պետք է հսկեր, այստեղ ամեն ինչ անուշադրության է մատնված, ով ինչ ուզել արել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում