Monday, 15 06 2026
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Սաուդյան Արաբիայում ռուս-ամերիկյան բանակցությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։ Այս մասին նա ասել է լրագող Քեթրին Հերիջին տված հարցազրույցում։

Մարկո Ռուբիոն, ի թիվս այլ հարցերի, խոսել է Էր Ռիադում ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև կայացած բանակցությունների մասին։ Նա շեշտել է, որ հարկավոր է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ, որը միջուկային զենք ունի և գերտերություն է հանդիսանում, անկախ նրանից «դա մեզ դուր է գալիս, թե ոչ»։

Ռուբիոն նշել է, որ փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ժամանակ հնարավոր համաձայնագրի մանրամասները չեն քննարկվել։ Ըստ Ռուբիոյի՝ կողմերը քննարկել են երկու երկրների դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը, այն հարցերը, որոնց շուրջ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող են համագործակցել։

Պետքարտուղարը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները չեն քննարկել տարածքային հարցեր:

«Մենք տարածքների վերաբերյալ ոչ մի կոնկրետ հարց չենք քննարկել, ոչ մի նման բան, որովհետև դա չի եղել հանդիպման նպատակը։ Հանդիպման նպատակն է եղել հասկանալ՝ արդյոք կա խաղաղությունը քննարկելու իրական հետաքրքրվածություն», – ասել է Ռուբիոն։

Նա նաև նշել է, որ հրադադարի հնարավոր համաձայնագիրը պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար։

«Հնարավոր չէ կանգնեցնել պատերազմը, քանի դեռ երկու կողմերն ու նրանց տեսակետները ներկայացված չեն: Նրանք երկուսն էլ պետք է համաձայնեն դրան: Օրինակ՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել հրադադարի կամ ռազմական գործողությունների ավարտի, եթե ուկրաինացիները չհամաձայնեն դրան: Դա պետք է լինի երկու կողմերի համար ընդունելի պայմաններով», – ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հարցազրուցում անդրադառնալով պատժամիջոցների թեմային՝ նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել դրանց վերացման հարցը։

«Եվրոպացիները և ԵՄ-ն ունեն իրենց պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Նույնիսկ եթե մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, ապա եվրոպացիները նույնպես ստիպված կլինեին չեղարկել իրենց պատժամիջոցները, որպեսզի ինչ-որ բան հնարավոր լինի: Այնպես որ, ինչ-որ պահի պետք է խորհրդակցել նրանց բոլորի հետ, բայց մենք դեռ այդ փուլում չենք», – նշել է նա:

Միևնույն ժամանակ Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ միակ բանը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Էր Ռիադում բանակցությունների ընթացքում, այն է, որ «մենք խոսելու ենք խաղաղության մասին»։

Նա նաև նշել է, որ այս գործընթացների մասին տեղեկացվում են ինչպես Ուկրաինայի նախագահը, այնպես էլ եվրոպական երկրները։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում