Wednesday, 22 07 2026
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26

Թրամփն Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչ է արել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի՝ պնդելով, թե գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի վարկանիշը բավական ցածր է։ Այս մասին հաղորդում է The New York Post պարբերականը։

«Մեզ մոտ ստեղծվել է իրավիճակ, որ Ուկրաինայում ընտրություններ չեն անցկացվել, այնտեղ ռազմական դրություն է հայտարարված», – ասել է Թրամփը Մար-ա-Լագոյի իր կալվածքում լրագրողների հետ զրույցում։

Թրամփը պնդել է, թե Զելենսկին, որն ընտրվել է 2019 թվականին, շատ ցածր՝ 4% վարկանիշ ունի։ Ի դեպ, The New York Post-ը նշում է, որ ըստ հարցումների՝ Ուկրաինայի նախագահի վարկանիշը 50%-ից ավելի է։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թ. ապրիլին, սակայն դրանք չեն կայացել, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարվել 2022 թվականին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։

Զելենսկին 2023 թվականին հայտարարել է, որ ընտրությունները քաղաքական պառակտում կառաջացնեն, իսկ պատերազմի ժամանակաշրջանում երկիրը պետք է կենտրոնանա պաշտպանության վրա։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում կայացել են ռուս-ամերիկյան առաջին բանակցություններն՝ ուղղված, այդ թվում, ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ Ուկրաինան հանդիպմանը ներկա չի գտնվել։

Լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ուզում էր լինել բանակցությունների սեղանի շուրջ, ուկրաինացի ժողովուրդը, գուցե, ասեր. «Գիտեք, մենք երկար ժամանակ ընտրություններ չենք ունեցել»։

Վոլոդիմիր Զելենսկիի հետ համաձայնագիր կնքելու անհնարինության մասին ավելի վաղ հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ նա այդ երկրի օրինական նախագահը չէ։ Թրամփը պնդել է, որ Ուկրաինայում ընտրությունների անհրաժեշտության մասին իր տեսակետը որևէ առնչություն չունի ՌԴ-ից հնչեցված տեսանկյունի հետ։

«Գիտեք, սա ռուսական բան չէ։ Սա իմ կարծիքն է և նաև շատ այլ երկրների կարծիքը», – ասել է ԱՄՆ նախագահը։

Այս ամենից ընդամենը մի քանի ժամ առաջ անդրադառնալով ընտրություններ անցկացնելու մասին ռուսական պահանջներին՝ Զելենսկին հայտարարել էր, որ չի համաձայնի Պուտինի կողմից առաջ քաշված «վերջնագրերին»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում