Վաղը կայանալիք ՀՀ կառավարության նիստում hավանություն կտրվի զբաղվածության կարգավորման 2012 թվականի պետական ծրագրին և միջոցառումների ցանկին:
Ծրագրի նպատակն է` բնակչության լրիվ և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների իրականացումը, զբաղվածության խթանումը, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան նոր աշխատատեղերի ստեղծմանն ու համալրմանն ուղղված միջոցառումների իրականացումը, աշխատաշուկայի կարիքներին արագ արձագանքումը:
Նշենք, որ 2011թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 0.5%-ով և կազմում է 6.5%: Ըստ ԱՎԾ կողմից 2010թ. իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալների՝ գործազրկության մակարդակը,- հաշվարկված Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից առաջարկվող մեթոդաբանությամբ,- հանրապետությունում կազմել է 19.0%: