Wednesday, 10 06 2026
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հարավային Կովկասը մի օր պետք է վերածվի տնտեսական և քաղաքական մի ընդհանրության. Իրակլի Ալասանիա

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ բացառիկ հարցազրույցում Վրաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը համարվող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Իրակլի Ալասանիան հայտարարել է, որ Հարավային Կովկասը մի օր պետք է վերածվի տնտեսական և քաղաքական մի ընդհանրության, և այդ համատեքստում Վրաստանը պետք է դառնա համաձայնեցման, հաշտեցման, այլ ոչ թե առճակատման վայր։

Ըստ Ալասանիայի, ով նախկինում իր երկրի դեսպանն է եղել ՄԱԿ-ում, Վրաստանի համար եվրոպական ինտեգրացիան առաջնահերթություն է, սակայն դա «կարևոր ու հնարավոր է նաև հարավկովկասյան մյուս երկրների համար». «Մենք դա պետք է անենք համագործակցաբար ու միասին` վերստին միմյանց ճանաչելու, խոսելու և շփվելու ճանապարհով: Նույն համագործակցության ոգով էլ հարկ է առաջնորդվել գերտերությունների հետ հարաբերությունները կառուցելիս»:

Ընդդիմադիր գործիչը քննադատել է Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը. «Կարծում եմ, նախագահ Սաակաշվիլու հիմնական սխալն այն է, որ նա խաղում է գերտերությունների հակասությունների վրա: Մենք պետք է փոխենք այդ մտայնությունը: Դրա համար անհրաժեշտ ռեսուրսը, իմ կարծիքով, կա»:

Ինչ վերաբերում է կոնկրետ հարավկովկասյան երեք պետություններին` Վրաստանին, Հայաստանին ու Ադրբեջանին, ապա, Ալասանիայի խոսքով, եկել է ժամանակը, որպեսզի այս երկրներն իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու «80-ականներին ու 90-ականներին բնորոշ անվստահության շրջանն» ու, իրերը ճիշտ գնահատելով, ուղղակի խոստովանեն, որ տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության ապագան մեր ձեռքերում է: «Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ Մոսկվան, ո՛չ Թուրքիան դա չեն ապահովի»,- հավելել է նա:

Անդրադառնալով հարավկովկասյան հակամարտություններին` Իրակլի Ալասանիան համոզմունք է հայտնել, որ դրանք, «մարդկային տառապանքներ ու ցավ բերելուց բացի, բացարձակապես որևէ խնդիր չլուծեցին». «Մի հարցում համոզված եմ` ինչպես ղարաբաղյան, այնպես էլ վրաց-աբխազական ու վրաց-հարավօսական հակամարտությունները ռազմական լուծում չունեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում