Հունաստանը պետք է մնա եվրոգոտում՝ չնայած իր ֆինանսական խնդիրներին: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Եվրահանձնաժողովի (Եվրամիության գործադիր մարմնի) նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն իր ամենամյա ուղերձի ժամանակ: Նա ավելացրել է, որ ներկայիս ֆինանսական ճգնաժամը ամենալուրջն է Եվրամիության գոյության ողջ պատմության ընթացքում:
Հունաստանը իր հսկայական չափերի հասնող արտաքին պարտքի պատճառով 2009 թվից գտնվում է դեֆոլտի եզրին: Երկրի տնտեսությունը փրկելու համար ԵՄ-ը և ԱՄՀ-ն հատկացրել են 110 մլրդ եվրո վարկ, իսկ Հունաստանի կառավարությունը տարբեր քայլեր է ձեռնարկում պետական ծախսերի կրճատման ուղղությամբ:









































