Monday, 22 06 2026
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

Քաղաքացիական Հայաստանի հրամայականը

Հայաստանի ներքաղաքական զարգացումների առաջիկա սպասումներն ու ուրվագծերը առանցքային են դարձնում քաղաքացիական հասարակության խնդիրը: Բանն այն է, որ ներկայիս ներքաղաքական բովանդակությունը վկայում է, որ առաջիկա գործընթացներում բավական մեծ է լիելու արտաքին ազդեցությունը, գուցե նույնիսկ միջամտությունը, իսկ Հայաստանի քաղաքական դաշտն էլ կարծես թե գտնվում է այդ տոտալ սպասման մեջ: Այդ պարագայում, Հայաստանի հասարակությունը, որպես գործոն, հայտնվում է քաղաքական լուսանցքից այն կողմ և իր խնդիրներով, իր օրակարգային հարցերով բևեռանում է մի կողմում: Մինչդեռ քաղաքականությունը հասարակական խնդիրների լուծման կարևորագույն գործառույթ է, և եթե հանրությունը գտնվում է մի կողմում, իսկ քաղաքականությունը՝ մեկ այլ, դա նշանակում է, որ երկրում տեղի է ունենում կատարյալ լճացում և ճահճացում, ինչը, բնականաբար, ձեռնտու է միայն այն մարդկանց, ովքեր այդ պայմաններում հարստություն և իշխանություն են կուտակում ու ամրապնդում:

Չի բացառվում, որ առավելապես արտաքին ազդեցությամբ պայմանավորված ներքաղաքական զարգացումները հանրության համար էլ բերեն որոշակի արդյունքներ, դրական փոփոխություններ: Սակայն այստեղ խնդիրն այն է, որ հանրությունը տվյալ դեպքում լինելու է շահառուի, ոչ թե շահակրի դերում: Այսինքն, նա ոչ թե ինքն է շահն առաջ մղելու, այլ պարզապես շահերի այլ համակարգը կարող է տեղ-տեղ համընկնել հանրային համակարգի հետ և այդքանով նպաստել հասարակության բարեկեցության տանող վերափոխումներին: Հայաստանը ներկայումս այնպիսի վիճակում է, որ այդ հեռանկարը չափազանց քիչ է հասարակական գոհություն առաջացնելու և բավարարվածության զգացում ձևավորելու համար: Այդ իսկ պատճառով, ներկայումս կա հասարակական գործոնի վերաձևակերպման և առաջխաղացման կարևոր խնդիր, որ Հայաստանի առաջիկա ներքաղաքական զարգացումներում հասարակությունը, Հայաստանի քաղաքացին լինի շահակիր, ոչ թե սպասի այս կամ այն կենտրոնի շահի հետ իր շահի համընկմանը:

Եթե քաղաքական դաշտը հասարակության շահի սպասարկումը անբավարար է իրականացնում կամ այն ստորադասում է սեփական քաղաքական շահին և այդ պրզիմայով դիտարկում հանրային շահը, ապա հասարակության շահերի պաշտպանի դերում է հայտնվում քաղաքացիական սեգմենտը, որը Հայաստանում իր առաջին քայլերն է անում: Սակայն ներկայումս այդ սեգմենտից պահանջվում է ոչ թե քայլել, այլ պարզապես սլանալ, որովհետև իրադարձությունները բավական արագ են զարգանում, և քայլելու պարագայում մեծ վտանգ կա, որ առաջին քայլերը կարող են վերջինն էլ դառնալ կամ այնքան հետ գցել քաղաքացիականությանը, որ հետո իրադարձություններին վերստին մոտենալու համար պահանջվի ևս քսան տարի: Հայաստանի և մասնավորապես նոր ձևավորվող քաղաքացիական Հայաստանի համար դա ճոխություն և անթույլատրելի շքեղություն կլինի, հետևաբար քայլերն արագացնելը օրվա հրամայական է դառնում ներքաղաքական ներկայիս տրամաբանության պայմաններում: Հրամայական է դառնում քաղաքացիական ակտիվության տարամետ թեմաների համատեղումն ու միասնական, գերակա օրակարգային շարքի ձևակերպումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում