Կալիֆոռնիայում սերֆերները օգնություն են ցուցաբերել երիտասարդ շնաձկանը, որի բերանում է հայտնվել ձկնորսի կարթը: Այս միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին: Մի խումբ սերֆերներ նկատել են, որ ափի մոտ գալարվում է ոչ մեծ չափերի շնաձուկ: Ձկանը դուրս են բերել ափ և մեծ դժվարությամբ հանել կարթը` նրան բաց թողնելով բաց օվկիանոս:








































