Monday, 15 06 2026
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները

Ազատությունից զրկված անձանց՝ դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկան մտահոգիչ է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։

Ինչպես տեղեկանում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։

Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց դատարաններ տեղափոխման աշխատաքների կազմակերպմանը։ Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է հարցը շարունակում է մնալ չլուծված։

«Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, որոնց համաձայն՝ դատական նիստերի չտեղափոխելու պատճառներ են նշվել․ ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների հետևանքով առաջացած աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, տրանսպորտային միջոցների անբավարարությունը կամ անսարքությունը։

Արդյունքում, դատական նիստերին մասնակցությունը չապահովելու պարագայում, վտանգվում է անձանց արդար դատաքննության իրավունքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ պետության կողմից պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տրանսպորտային միջոցներով դատարաններ ուղեկցումն ապահովվելու ուղղությամբ, ինչը գործնականում կարող է բարձրացնել նաև դատական իշխանության գործունեության արդյունավետությունը։

«Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների համար հստակ չափանիշներ սահմանված չլինելու հարցը»,- եզրափակվում է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում