Sunday, 14 06 2026
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios

«Անդրկասպյան» գազամուղը կախված է միայն Ադրբեջանից և Թուրքմենստանից, և ոչ ոք միջամտելու իրավունք չունի. Մեթյու Բրայզա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է «Անդրկասպյան» գազատարի կառուցման հիմնախնդրին.

«ԱՄՆ-ը շահագրգռված է տվյալ նախագծով, քանի որ դրանով նա լուծում է մի շարք ռազմավարական նպատակներ։ «Անդրկասպյան» գազատարի նախագծի կյանքի կոչումը կախված է միայն Ադրբեջանից և Թուրքմենստանից, և ոչ ոք չի կարող միջամտել այդ հարցին։

Տվյալ նախագծի հետ կապված՝ ԱՄՆ-ը աջակցում է Ադրբեջանին, երկու երկրներն էլ ռազմավարական շահեր ունեն տվյալ հարցում։ Խողովակաշարի հաջողությունը կախված է տնտեսական և քաղաքական հարցերից։

«Հարավային միջանցք»-ը զարգացում է ապրելու՝ անկախ նրանից, թե որ նախագիծն (Nabucco, ITGI, TAP) է ընտրվելու»։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 7-ին ԵՄ-ը «Անդրկասպյան» գազատարի վերաբերյալ իրավական բազայի ստեղծման նպատակով Ադրբեջանի և Թուրքմենստանի հետ բանակցություններ վարելու մանդատ է տրամադրել Եվրահանձնաժողովին։

Սակայն զգալի քանակությամբ գազային պաշարներով օժտված Ռուսաստանն ու Իրանը դեմ են Կասպից ծովի հատակով ամեն տիպի խողովակաշարերի անցկացմանը՝ նախքան Կասպիցի իրավական կարգավիճակ (ծով կամ լիճ) ստանալու հարցի լուծումը։

Ի դեպ, Թուրքմենստանի գազային պաշարների արտահանման համար նախատեսված «Անդրկասպյան» գազատարի կառուցման գաղափարը հղացել է ԱՄՆ-ը 1996 թվականին։ Այն թուրքմենական գազը Կասպիցի հատակով հասցնելու է մինչև Ադրբեջան, որտեղից էլ Nabucco գազատարով՝ Եվրոպա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում