2011 թվականի հունիսին Կիևում կայացած Top Ten Award մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ երեք կազմակերպություններ արժանացել են «Լավագույն կառավարման համակարգեր ունեցող կազմակերպություն» մրցանակի: Այս մասին այսօր հայտարարվել է Ստանդարտների ազգային ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտը և «Հայասի գրուպը» մրցույթին արժանացել են ոսկե մեդալի, իսկ շինանյութերի փորձարկումներ և սերտիֆիկացում իրականացնող «Փ. Աբաջյան» ՍՊԸ-ն` բրոնզե մեդալի:
Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը ներկայացրեց մրցանակաբաշխության մանրամասները.
«Top Ten Award» մրցանակաբաշխությունը բաղկացած է միջազգային տարբեր կազմակերպություններից, ներառված է 136 երկիր: 10 բարձր մրցանակները հանձնվում են կազմակերպություններին, որոնք ունեն ծառայությունների բնագավառում որոշակի հաջողություններ: Համապատասխան կազմակերպություններում կատարվում են ուսումնասիրություններ, այնուհետև հանձնաժողովը կայացնում է որոշում, և հանձնվում է մրցանակը:










































