ՄԱԿ-ի գործակալությունները կրճատում են հումանիտար աջակցության միջազգային ծրագրերն այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունների կողմից դադարեցվեց օգնության տրամադրումն այլ երկրներին: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ղեկավար Ֆիլիպո Գրանդիի՝ աշխատակիցներին ուղարկված էլեկտրոնային նամակը։









































