Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դժգոհ են այն բժիշկները, որոնց «մաքուր» եկամուտը նախկինում ավելի շատ էր, քան հիմա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը

– Պարոն Քուշկյան, օգոստոսի 11-ին Վայքի քաղաքային հիվանդանոցի հայտնի գործով Առողջապահության նախարարությունը դեպքը ուսումնասիրող աշխատանքային խումբ էր ստեղծել, ուսումնասիրության արդյունքները պատրա՞ստ են:

– Երբ դիտեցի դեպքի մասին պատմող տեսանյութը, անմիջապես աշխատանքային խումբ ձևավորեցի և գործուղեցի Վայք, որպեսզի տեղում հասկանան ինչ է կատարվում և ինձ նախնական տեղեկություն հաղորդեն, ինչի արդյունքում ես կկարողանայի համապատասխան եզրակացություն անել և որոշումներ կայացնել: Իմ առաջին տպավորությունը եղավ այն, որ այնտեղ տեղի են ունեցել կազմակերպչական թերություններ: Միաժամանակ, որպես բժիշկ նշեմ, որ այդ թերությունները չէին կարող հանգեցնել երեխայի մահվանը, բայց դրանք թերություններ են, որոնք բժշկության մեջ անթույլատրելի են: Դրա համար այդ բոլոր վերլուծությունները անելուց հետո ես գրավոր ձևով առաջարկել եմ մարզպետին, որի հետ այդ դեպքի վերաբերյալ քննարկում եմ ունեցել, որպեսզի աշխատանքից ազատի մարզի առողջապահության վարիչին, Վայքի հիվանդանոցի գլխավոր բժիշկին և բնականաբար` Մետաքսյա Հովհաննիսյանին: Սա է եղել իմ որոշումը, բայց քանի որ գործը գտնվում է քննչական վարույթում, վերջնական եզրակացությունը կլինի այդ վարույթից հետո:

– Ակնհայտ է, որ այս վիճակը չի կարող վերաբերել բացառապես Վայոց ձորին: Երևանից դուրս բոլոր բնակավայրերում գրեթե կարելի է այսպիսի փաստեր տեսնել, պարզապես այս դեպքը հնչեղություն ստացավ: Նախարարությունը, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում խնդրին ֆունդամենտալ լուծում տալու գործընթացը:

– Դեպքի վերաբերյալ տարբեր ձևի և բնույթի արձագանքներ, մեկնաբանություններ և եզրակացություններ կան: Մենք չենք կարող ամեն մի անհատի եզրակացությունը որպես հիմք ընդունել: Իհարկե, մենք խնդիրներ ունենք, ինչքան էլ մենք բարեկարգում ենք մեր բուժօգնությունը, բայց բնականաբար դեռևս մենք ունենք խնդիրներ, քանի որ այդ խնդիրները տասնյակ տարիներ է, ինչ ծանրացած են: Ներկա պահին մենք բարեփոխումների փուլում ենք գտնվում: Բարեփոխումները հաստատվում են, ունեն իրենց դրական արդյունքները գերակշռող մասով: Նաև ունենք խնդիրներ, որոնք դեռ բարեփոխման ընթացքում չեն լուծվել: Նմանատիպ դեպքեր, որոնք չեն արդարացնում ո՛չ մեզ, ո՛չ բժշկին, ո՛չ մարզին, ցավոք սրտի, տեղի են ունենում, բայց վերագրել, որ դա աջ ու ձախ կամ ամեն մարզում ու հաճախ է պատահում` այդպես չէ: Ես ամենայն ազնվությամբ ցանկանում եմ ասել, որ իհարկե նման խնդիրներ մենք ունենում ենք, բայց չմոռանանք, թե ինչքան կյանք ենք մենք փրկում, ինչքան ենք կանխարգելում այն բարդությունները, որոնք որ կարող էին լինել այս կամ այն դեպքում: Իսկ դրանք անհամեմատելի են այս դեպքերի հետ: Սակայն նորից եմ ուզում կրկնել, որ դեպքը մեզ համար արդարանալու ոչ մի հնարավորություն չի տալիս: Բայց մյուս կողմից էլ` դրանք եզակի և անընդունելի դեպքեր են, և ես համոզված եմ, որ մոտ ապագայում բարելավվելու է մարզերի առողջապահության ոլորտը, բարձրացվելու է բժիշկների պատասխանատվությունը իրենք իրենց հանդեպ, և տալով նրանց նոր գիտելիքներ, սարքավորումներ` նոր հիվանդանոցով, մենք գրեթե կվերացնենք նմանատիպ անցանկալի դեպքերը:

– Պարոն Քուշկյան, մի տեսակ անջրպետ, անվստահություն կա հասարակության և համակարգի միջև: Հիշենք միայն Գյումրիում շտապօգնության բժշկի սպանությունը, վերջերս մի բուժքրոջ ևս ծեծի ենթարկեցին կամ հենց նույն Մետաքսյան ասել էր` սպասեք, բուրդս չփխեմ, նոր գամ ծնունդ ընդունելու:

– Այս ուղղությամբ երկկողմանի աշխատանքներ են տարվում: Առաջինը` նախ բժիշկը պետք է բժիշկ լինի, քաղաքացին էլ` քաղաքացի: Ոչ մի դեպքում դա չի արդարացվում: Պարզապես պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել` արդյո՞ք բժիշկը այն աստիճանի մեղք է ունեցել, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվում: Ես գիտեմ, որ մյուս երկու դեպքերում բժիշկները սխալ չեն եղել, և ես հետևողական եմ լինելու, որպեսզի այն մարդիկ, ովքեր բժշկին այդ վիճակի են հասցրել` անպայման օրենքի առջև պատասխան տան: Բայց թույլ տվեք իմ հերթին նկատել, որ անվստահության մթնոլորտ մեզ մոտ ծավալներ չունի: Կան բուժհիմնարկներ, որոնք վստահություն չեն ներշնչում, կամ բժիշկներ, որոնք իրենց կեցվածքով, իրենց գիտելիքներով, իրենց աշխատանքի ձևով, ոճով բնականաբար ոչ ոքիս մոտ էլ վստահություն չեն ներշնչում: Բայց առաջինը իրենք ժամանակի ընթացքում կյանքի բերումով, օրենքներով վերանում են համակարգից, որովհետև նրանց պահանջարկը վերանում է: Այն պարզ պատճառով, որ աստիճանաբար նրանց այլևս ոչ ոք չի դիմում, չի մոտիկանում: Արդյունքում բուժհիմնարկը ազատվում է նրանցից, և նրանց տեղը գրավում են բանիմաց, պարտաճանաչ, հոգատար բժիշկներ: Բժիշկներ, որոնք որ հիվանդի կողքին են: Համոզված եմ, որ մեր աշխատանքի արդյունքում վստահությունը դեռ ավելանալու է:

– Ոլորտին լավատեղյակ շատ մասնագետներ նշում են, որ, ճիշտ է, աշխատանքներ տարվում են բարելավման ուղղությամբ, բայց ինքը համակարգը մեծ ռեսուրսներ է կլանում, և պետության ֆինանսավորումը շատ քիչ է համակարգն արդիականացնելու համար:

– Պետության ֆինանսավորումը այնքան է, ինչքան որ հնարավորություն կա և մի բան էլ` այս սուղ պայմաններում ավելին: Մենք մեր հարցազրույցներից մեկում զրուցել ենք ծննդօգնության արդիականացման, աշխատավարձերի բարձրացման մասին: Իսկ այս ծրագրերը Սերժ Սարգսյանի աջակցությամբ են կյանքի կոչվել: Դրանից հետո 0-7 տարեկան մանուկների հավաստագրերի ներդրումը, որի համար հավելյալ 3 միլիարդ դրամ տրամադրվեց: Տարբեր ուղղությամբ ֆինանսական ներդրումներ և ներարկումներ են կատարվել, որովհետև առանց նմանատիպ ֆինանսական աջակցության դժվար է բարեփոխումներ կատարել: Մեր աշխատանքի որակը պետք է երևա այն առումով, որ թեկուզ սուղ, փոքր բյուջեի սահմաններում կարողանանք այնքան ճկուն, նպատակային աշխատենք, որ դա չկոչվի սուղ բյուջե, այլ կարողանանք եղած բյուջեով առավելագույնը անել: Այս տարվանից սկսած` մեր ծրագրերը առաջին հերթին միտված են լինելու անապահով խավին:

– Տեսանելի է, որ մեծ աշխատանքներ են տարվում հիվանդանոցաշինության ուղղությամբ, բայց առողջության պահպանման ծրագրերը բացակայում են:

– Մինչև ճգնաժամը մենք սկրինինգային անհրաժեշտ ծրագրեր ունեինք, որոնք վաղ հայտնաբերելու էին հիվանդությունը` տարբեր տիպի, լիներ դա դիաբետ, քաղցկեղային հիվանդություններ, սրտանոթային: Բայց քանի որ բյուջեի հնարավորությունները այդ ժամանակ սուղ էին, որոշ ժամանակով դադարեցրեցինք, սակայն հիմա արդեն` 2012թ.-ին նախատեսում ենք այն կյանքի կոչել: Ավելին` Համաշխարհային բանկի հետ հստակ արդեն համագործակցություն ունենք: Բացի այդ, արդեն ստեղծել ենք «Հանրային առողջության» բաժին, որը բացառապես միտված է առողջության պահպանման սքրինինգային ծրագրերին, ազգաբնակչության կրթմանը, ինֆորմացիայի տարածմանը: Իհարկե, շատ տեղին նշեցիք, որ ավելի էֆեկտիվ և արդյունավետ է կանխարգելել հիվանդությունը, իրենց հեռու պահեն հիվանդությունից կամ հիվանդանան այն տարիքում, որը շատ ավելի բնորոշ է տվյալ հիվանդություններին: Օրինակ` սրտանոթային հիվանդությամբ ոչ թե հիվանդանան 40-50 տարեկանում, որը որ մարդու աշխատունակության, ստեղծագործելու ամենալավ տարիքն է, այլ հիվանդանան, օրինակ, 65 տարեկանից հետո, որը որ բնական կլինի: Ինչը այսօր գործում է Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և այլն: Դա անպայման արվելու է, քանի որ առողջապահության հիմքն է:

– Միջազգային ոլորտներում առողջապահության համակարգը շարունակում է մնալ որպես ամենակոռումպացված ոլորտ: Այդ նպատակով ներդրվեց համավճարների համակարգը` ստվերի դեմ պայքարելու համար: Նույն նպատակի համար համավճարի համակարգը ներդրեց նաև Ղրղզստանը 2001թ.-ին և արդյունքի չհասնելով` ծրագիրը հանեց: Կարելի՞ է ասել, որ Հայաստանում ևս այդ ծրագիրը արդյունք չի տալիս:

– Ծրագիրն արդեն արդյունք տվել է: Իհարկե, ծրագրից դժգոհ ե՛ւ բժիշկներ կան, ե՛ւ բնակիչներ: Բժիշկները դժգոհ են, որ իրենց եկամուտն օրինականացվում է: Այսինքն` նախկինում բժիշկների «մաքուր» եկամուտը ավելի շատ էր, քան հիմա: Սակայն քաղաքակիրթ ձևը սա է, քանի որ մեզ չի սազում լինել ստվերի մեջ, կոռումպացված: Իսկ բնակչության խնդիրն այն է, որ նրանք քիչ են իրազեկված: Մենք հիմա հարցաթերթիկներ ենք մշակում, որ մեկ ամսից արդեն պատրաստ կլինեն: Յուրաքանչյուր հիվանդ, ով մտնելու է հիվանդանոց, ստանալու է այդ հարցաթերթիկը, որտեղ ասվում է, թե նա և բժիշկը ինչ իրավունքներ և պարտականություններ ունեն: Դրանով ևս մենք բնակչությանը կապահովենք ավելորդ և ոչ պաշտոնական ծախսերից:

– Եվ վերջում, եթե կարելի է նշեք, թե Ձեր ղեկավարած գերատեսչությունում ինչի՞ց եք դժգոհ` ե՛ւ որպես նախարար, ե՛ւ որպես քաղաքացի:

– Որ ասեմ կոնկրետ ինչ-որ բանից դժգոհ եմ` սուտ կլինի: Կուզենայի մի քիչ ավելի ազատ ժամանակ ունենալ, որը նորից կնվիրեի իմ աշխատանքին, որովհետև ես ե՛ւ հանգստանում եմ, ե՛ւ ինձ լավ եմ զգում, ե՛ւ ինձ ուժեղ եմ զգում միայն իմ գործունեության և աշխատանքի ժամանակ: Դա իմ ապրելակերպն է, իմ ոճն է: Ես և իմ աշխատանքը իմ կյանքով գրեթե անբաժանելի ենք: Պատահում է, որ պահի տակ դժգոհություններ առաջանում են, բայց գլոբալ առումով դժգոհություններ չունեմ: Որպես մարդ, որպես տղամարդ իմ կյանքում ինչ ցանկացել եմ` փորձել եմ հասնել դրան: 20 տարեկանում արդեն հստակ գիտակցում էի, որ ուզում եմ մի բանի հասնեմ, արժանիք ունենամ, որ մարդկանց հանդիպեմ հպարտ, մարդիկ ինձ ջերմորեն բարևեն, մի քանի հոգի գոնե ինձանից շնորհակալ լինի, որ ես իրենց հասել եմ, օգնել եմ, կարողացել եմ իրենց դժվարությունից ազատել: Այս ամենը փորձել եմ կյանքի կոչել, հավանաբար դա էլ իմ դժգոհությունները փարատում է: Ինչ վերաբերում է որպես քաղաքացի ինչ դժգոհություններ ունեմ` իհարկե կուզեի, որ գները չաճեին, չբարձրանային, այլ ընդհակառակը` նվազեին, որ մարդիկ դժվարություն չզգային, չարտագաղթեին: Մարդկանց աշխատավարձերը բարձրանային, սոցիալական կարգավիճակը բարելավվեր: Կուզենայի, որ ընդհանրապես սոցիալապես անապահով մարդ գոյություն չունենար: Բոլոր մարդիկ էլ քչից-շատից ապահովված լինեին ամենաանհրաժեշտով: Ճիշտ է, սա դժգոհություն չէ, բայց դա այն է, ինչից դժգոհ են մարդիկ, հետևաբար ես այդ հարցին այսպես կպատասխանեմ: Իսկ դրա համար յուրաքանչյուրիս աշխատաոճը, կյանքը, ապրելակերպը առաջին հերթին ուղղված պետք է լինի դրան: Հատկապես իմ կարգավիճակի մարդկանց պարագայում մասնավորապես այն առումով, որ ոլորտներ ենք ղեկավարում, մեր ամեն ինչը, մեր մտածելակերպը, մեր շարժուձև, նիստուկացը, հոգին նվիրված պետք է լինի նրան, որ դժվար իրավիճակում հայտնված մարդկանց սկսենք այդ իրավիճակից հանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում