Monday, 06 07 2026
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում

ՀՀ-ն կարևորում է Գերմանիայի հարաբերությունների ընդլայնումը՝ եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում

Սեպտեմբերի 27-ին Բեռլինում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ:

Բունդեսթագի նախագահը, ողջունելով իր գործընկերոջը, շնորհավորել է Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ և նշել, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի այցը Բեռլին նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին և միջխորհրդարանական համագործակցությանը, որը լավ հիմքերի վրա է դրված: Պարոն Լամմերթը անհրաժեշտ է համարել Հայաստանի և Գերմանիայի միջև բոլոր ուղղություններով գործակցության խորացումը` նշելով, որ համագործակցության զարգացման չօգտագործված մեծ ներուժ կա: Նա կարևորել է մեր երկրում ընթացող ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ անկախության 20-ամյակը Բեռլինում նշելու նրա աջակցության համար և իր շնորհավորանքն ու բարեմաղթանքները հղել Գերմանիայի ազգային գալիք տոնի` Միասնության օրվա կապակցությամբ:

ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը կարևորում է Գերմանիայի հետ հարաբերությունների ընդլայնումը թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով ու հայ-գերմանական համագործակցությունը դիտում որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում: Հովիկ Աբրահամյանը շեշտեց նաև Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացման կարևորությունը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակներից է: Նրա խոսքով` այսօր հայ-գերմանական միջխորհրդարանական հարաբերությունները բավական ակտիվորեն են զարգանում և Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Այդ մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների հաճախակի այցելությունները:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորություն է տալիս ԵՄ Արևելյան գործընկերությանը, որը մեկնարկեց 2009 թ. մայիսին: «Մենք մտադիր ենք ակտիվորեն համագործակցել ԵՄ կառույցների և առանձին անդամ պետությունների հետ Արևելյան գործընկերության շրջանակներում: Հայաստանն ակնկալում է Գերմանիայի ակտիվ ներգրավվածությունն ու աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման քայլերին և ծրագրերին, մասնավորապես` ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը և Նորբերտ Լամմերթը կարևորեցին Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը, որը Հայաստանի համար իրականացվում է 2008 թ.-ից: Այն Հայաստանի երիտասարդների համար Գերմանիայի քաղաքական ու տնտեսական կառուցվածքին մոտիկից հաղորդակից դառնալու լավ հնարավորություն է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` պարոն Աբրահամյանը նշեց, որ Թուրքիան ոչ միայն առաջընթաց չգրանցեց այս հարցում, այլ հակառակը, սկսեց առաջ քաշել նախապայմաններ, որոնք որևէ առնչություն չունեն արձանագրություններում ամրագրված դրույթների հետ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին` պարոն Լամմերթը նշեց, որ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը և հայերի բռնի տեղահանումը դատապարտող բանաձև, որտեղ նաև նշվել և դատապարտվել է Գերմանիայի կառավարության դերակատարությունը այդ հարցում: Բունդեսթագի ղեկավարը նշեց, որ մի քանի տարի առաջ ապրիլի 24-ին Բեռլինում մասնակցել է հայ համայնքի կողմից կազմակերպված արարողությանը, որտեղ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը պարոն Լամմերթին հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շրջայց է կատարել Բունդեսթագի շենքում:

Նույն օրը երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Բեռլինի մեծ համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին և պաշտոնական ընդունելությանը: Նշենք, որ համերգը տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի և ԳԴՀ Բունդեսթագի նախագահների բարձր հովանու ներքո: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել են Էդվարդ Միրզոյանի, Ջուզեպպե Վերդիի, Սերգեյ Ռախմանինովի, Տիգրան Չուխաջյանի, Էդվարդ Հայրապետյանի, Ջորջ Բիզեի, Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում