Wednesday, 22 07 2026
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին

Շանտաժ օկուպացված Ստեփանակերտից. ովքե՞ր են հասցատերերը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն օկուպացված Ստեփանակերտում անցկացրել է խորհրդակցություն Հայաստանի հետ, իրենց ձևակերպմամբ, պայմանական սահմանի իրավիճակի վերաբերյալ: Հասանովն առաջին անգամ չէ, որ այդ թեմայով հանդիպումներ ու այսպես ասած խորհրդակցություններ է ունենում Ադրբեջանի սահմանային ստորաբաժանումների հետ:

Սակայն առաջին անգամ է, որ այդպիսի խորհրդակցություն է նա անցկացնում Ստեփանակերտում՝ օկուպացված Արցախի մայրաքաղաքում: Հաշվի առնելով այն խորհրդանշանային «հակումը», որ առկա է թուրքական ադրբեջանական քաղաքականության մեջ՝ Ստեփանակերտում այդօրինակ խորհրդակցություն անցկացնել անկասկած պարզապես վայրի ընտրություն չէ, այլ իր մեջ թերևս պարունակում է որևէ «խորհրդանշականություն»: Թե ով է դրա հասցեատերը, կարող ենք ենթադրել:

Հազիվ թե հասցեատերը լինի Երևանը, հատկապես այն պարագայում, երբ Հայաստանի իշխանությունը գրեթե խուսափում է որևէ խոսք ասել ղարաբաղյան թեմատիկայով, իսկ ասվող բոլոր խոսքերն էլ համահունչ են այն մոտեցումներին, որ ունի Ադրբեջանը: Ստեփանակերտում խորհրդակցության հանգամանքի հասցեատիրոջ «հայտնաբերման» առնչությամբ հարկ է նկատել ժամանակագրությունը: Հասանովը խորհրդակցությունն անցկացնում է ռուս-իրանական պայմանագրի ստորագրումից հետո: Պայմանագիր, որտեղ Մոսկվան ու Թեհրանը ուշադրության են արժանացնում Ադրբեջանի համար երկու էական ուղղություն՝ Կովկասն ու Կասպիցի ավազանը, երկու դեպքում էլ հայտարարելով կայունության ուղղությամբ համատեղ ջանք գործադրելու մասին:

Կասպիցի ավազանի առնչությամբ Մոսկվան ու Թեհրանն արձանագրում են նաև, որ թույլ չեն տա որևէ երրորդ կողմի ներկայություն թե՛ ռազմական, թե՛ որոշումների կայացման իմաստով: Ռուս-իրանական ռազմավարական գործակցության պայմանագիրը Բաքվին դնում է այսպես ասած երկու քարի արանքում: Ավելին՝ այդ ֆոնին կարծես թե տեղի է ունենում հայ-ռուսական երկխոսության բարելավում, իսկ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարում է, որ Հայաստանը Ռուսաստանի բնական դաշնակիցն է: Եթե դրան ավելացնենք եւ այն, որ այս օրերին ծավալվում է նաև հայ-իրանական սերտ կոմունիկացիա, ապա կարող է ստացվել պատկեր, երբ Ադրբեջանն իրապես կարող է կաշկանդվել Հայաստանի հանդեպ հավակնությունների իմաստով:

Առավել ևս, որ Ռուսաստանի և Իրանի հետ սերտ կոմունիկացիան ծավալվում է եվրաատլանտյան ուղղությամբ Երևանի քայլերից հետո, երբ թվում էր, թե դրանք պետք է տոքստիկ միջավայր ձևավորեն Երևան-Թեհրան կամ Երևան-Մոսկվա փոխհարաբերությունում: Դրա փոխարեն, սակայն, ձևավորվում է կոմունիկացիոն ինտենսիվ միջավայր: Ստեփանակերտում Հասանովի խորհրդակցությունը, անշուշտ, շանտաժի նոր էլեմենտ է, ուղղված թերևս Մոսկվային ու Թեհրանին, սակայն մի թեմայով, որը այսպես ասած «ավանդական» է, այսինքն՝ շանտաժի չաշխատելու դեպքում Իլհամ Ալիևին չի դնի «դեմք պահելու» անհրաժեշտության առաջ: Ավելին՝ հնարավոր է, որ Ալիևի առավելագույն ակնկալիքն այն է, որ այդ շանտաժը հնարավոր լինի «վաճառել» Դավոսում, ուր նա մեկնել է համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում