Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը

Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել «Կոմիտաս Պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասից Բանկի վարկավորմամբ։ Առաջարկը գործում է «Կոմիտաս Պարկ» թաղամասի Ն․ Տիգրանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից գույք ձեռք բերելու դեպքում։ Ֆասթ Բանկի և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության գործակցության շրջանակներում հիփոթեքային վարկի անվանական (ճշգրտվող) տոկոսադրույքը կազմում է 13%, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13,88%, իսկ նվազագույն կանխավճարը` 10%։

Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է․ «Այս գործակցությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, հաշվի առնելով նախագծի քաղաքաշինական նշանակությունը, ինչպես նաև նոր կառուցվող բնակարանների՝ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու մեր նպատակը։ Սույն առաջարկից կարող են օգտվել նաև «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «ՊՆ և ԱԱԾ ծառայողների պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում»։

Հավելենք, որ Բանկը ֆինանսավորում է ինչպես բնակարանների, այնպես էլ  ավտոկայանատեղիների ձեռքբերումը նույն պայմաններով։

«Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Սամվել Օրդուխանյանը տեղեկացրել է, որ այս նախագիծը «Կոմիտաս պարկ» համալիրի արդեն 3-րդ փուլն է, որը  ներառում է 1500 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, ինչպես նաև հասարակական տարածքներ։  Հատկանշական է, որ բնակարաններից շուրջ  500-ը խաղարկությամբ տրամադրվել է հատուկ գնով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է մեր գործընկեր բանկը­­­­­։ Փորձել ենք համատեղ ուժերով մեր շահառուներին ներկայացնել լավագույն  պայմաններ։ Մեզ համար առաջնային է անվտանգության և ապահովության սկզբունքը, կառուցում ենք սեյսմակայուն, անվտանգ և միաժամանակ հարմարավետ շենքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Բուլվարը համալրվում է նաև բարձրահարկ կառույցով, որը վերջնական տեսք է հաղորդում մեր քաղաքի կարևորագույն առանցքին՝ Հ­­­յուսիսային ճառագայթին», – ասել է նա։

Հիփոթեքային վարկի պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնա­կան բանկի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում