Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Հարուն Ալ-Ռաշիդի ոճով գրված պատասխանը

Երևան քաղաքում պետք է կտրուկ պակասեցվի միկրոավտոբուսների քանակը՝ փոխարենը զարգացնելով էլէկտրատրանսպորտը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: «Էլեկտրատրանսպորտի զարգացման փաստարկները հետևյալն են. էլեկտրաէներգիան մեզանում չափից ավել շատ է, այսինքն` մենք ներկրում ենք բենզին կամ գազ օվկիանոսից այն կողմից, կատարում ենք ծախս, իսկ տնտեսապես ավելի արդարացված կլինի էլեկտրաէներգիան օգտագործել»,- բացատրում է Արմեն Պողոսյանը:

Նա հունիսի 26-ին բաց նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, որում նշել է, որ Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը «չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին և չունի զարգացման հանրօգուտ տեսլական»:

«Այսօր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը ձևավորում են նախ միկրոավտոբուսները, ապա` ավտոբուսները: Ինքնին հասկանալի է, որ միկրոավտոբուսները իրենց տեխնիկական բնութագրով նախատեսված չեն միլիոնանոց քաղաքում ուղևորափոխադրումների համար` հատկապես դրանց ներկայիս բեռնվածությամբ և մաշվածությամբ: Սակայն ավտոբուսային պարկի ավելացումը մենք համարում ենք միայն մասնակի լուծում, քանի որ, նույնիսկ եթե համարենք, որ ավտոբուսներն իրենց աղմկային ֆոնով և հարմարավետությամբ չեն զիջում տրոլեյբուսներին, միևնույն է, դրանք առկա են թողնում տնտեսական և բնապահպանական խնդիրներ»,- ասվում է այդ նամակում:

Ա. Պողոսյանը տեղեկացրեց, որ իրենք պատասխան նամակ են ստացել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի տեղակալից, որում նշվում է, որ միայն քաղաքային էլեկտրատրանսպորտով հնարավոր չէ կազմակերպել ուղևորափոխադրման գործընթացը:

«2007-2008 թթ. ձեռք են բերվել նոր տրոլեյբուսներ, հնարավորության սահմաններում իրականացվել են շահագործման մեջ գտնվող շարժական կազմի վերականգնմանը, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Ելնելով Երևան քաղաքի ռելիեֆային կտրտվածության, բնակչության տրանսպորտային պահանջմունքների լիարժեք բավարարման որակական և քանակական ցուցանիշների ապահովման հանգամանքներից՝ միայն քաղաքային էլեկտրատրանսպորտով հնարավոր չէ կազմակերպել գործընթացը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ, համաձայն տրանսպորտի և դրանց ենթակառուցվածքների զարգացման հայեցակարգային ծրագրերի, հնարավոր կլինի աստիճանաբար ընդլայնել տրոլեյբուսային տնտեսությունը»,- ասված է այդ նամակում:

Ա. Պողոսյանը, սակայն, բավարարված չէ իրենց բաց նամակի այս պատասխանով: Նրա խոսքով` այս ոճով նամակներ ուղարկում էին Հարուն Ալ-Ռաշիդի ժամանակներում: «Նամակի պատասխանը չի բովանդակում մեր հարցերի պատասխանները: Սևով սպիտակի վրա գրված է, որ ներկրվել են տրոլեյբուսներ, և չկա ոչ մի թվային և ժամանակային միավոր: Մենք պետք է համեմատենք, թե այդ ներկրվածները ինչ դեր կունենան ընդհանուր երթևեկության մեջ: Իսկ եթե չկա այդ ցուցանիշը, ուրեմն կոպեկ չարժե այդ նամակը»,- ասաց Ա. Պողոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում