Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Փաշինյանը զանգահարել է Պուտինին. խոսակցության ուշագրավ օրն ու տոնը

Հունվարի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Կրեմլի հաղորդագրության համաձայն, որ տարածվել է Հայաստանի կառավարության հաղորդագրությունից քիչ ավելի ուշ, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Ըստ կառավարության հաղորդագրության՝ քննարկվել են ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքներին, հետագա անելիքներին վերաբերող հարցեր, նաև հայ-ռուսական երկկողմ օրակարգը: Փոքր-ինչ տարբեր է Կրեմլի հաղորդագրությունը՝ բավականին ուշագրավ նրբերանգներով:

Մասնավորապես, ԵԱՏՄ առնչությամբ շեշտվում է, որ քննարկվել են հետագա ինտեգրացիային վերաբերող հարցեր, առաջին հերթին էներգետիկայի ոլորտում: Ի՞նչ է նշանակում այդ ձևակերպումը: Դա ակնարկ է, որ Պուտինը Երևանին զգուշացրել է ԵԱՏՄ-ին անդամությունը կասկածի տակ դնելու դեպքում էներգետիկ հետևանքի մասի՞ն, թե՞ խոսքն այն մասին է, որ ընդհանրապես չկա անդամության կասկածի տակ դնելու հարց, այլ քննարկվում է էներգետիկ միասնական շուկայի թեման, որը միշտ կարևոր է համարել Երևանը:

Իսկ արդյո՞ք էներգետիկ հարցերը կարող են քննարկվել՝ ներառելով նաև Իրանը՝ հաշվի առնելով թե այն, որ Իրանը փաստորեն դիտորդի կարգավիճակ է ստացել ԵՏՄ-ում՝ ի դեպ Հայաստանի նախագահությամբ անցկացված վերջին նիստում, 2024 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև այն հանգամանքը, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն էլ տեղի է ունեցել այն օրը, երբ Մոսկվա է ժամանել Իրանի նախագահ Փեզեշկիանը և Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցից փաստորեն կարճ ժամանակ անց Մոսկվայում Պուտինը հանդիպում է ունենալու Իրանի նախագահի հետ:

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է իրավիճակը՝ կապված Եվրամիության հետ հարաբերության համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ։ Կրեմլը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ: Ինչպիսի՞ն են եղել դրանք, մանրամասներ չկան: Այդ մեկնաբանությունների ու գնահատականների բովանդակությունը թերևս կախված է եղել այն հանգամանքից, թե Պուտինը որքանով է բավարարված եղել իրավիճակի այն պարզաբանումներից, որ ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ հեռախոսազանգը Փաշինյանի նախաձեռնությունն է:

Այն փաստորեն տեղի է ունենում Իրանի նախագահի Մոսկվա այցի օրը, երբ ստորագրվելու է ռուս-իրանական ռազմավարական համապարփակ գործակցության պայմանագիրը: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ այդ օրը, չնայած հասկանալի զբաղվածության հանգամանքին, ռուսական կողմը այսպես ասած համաձայնում է «վերցնել լսափողը»: Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգը Պուտինին փաստորեն նախորդում է Արարատ Միրզոյանի Մոսկվա այցին, և թերևս այդ զանգով Նիկոլ Փաշինյանը փորձում է «ուղեկցել» Միրզոյանին, ըստ ամենայնի նախապես քննարկելով Մոսկվայի հետ հարցեր, որոնք ենթադրաբար պետք է բարելավվեն Միրզոյանի այցի միջավայրը: Հատկանշական է, որ հաղորդագրություններում «բացակայում» է օրերս ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության թեման: Դա չիբ հետաքրքրե՞լ կողմերին, թե՞ նպատակահարմար չի դիտվել հանրայնացնել այդ հետաքրքրությունը թեկուզ պրոտոկոլային ստանդարտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում