Thursday, 11 06 2026
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին

Պետին ծեծել է բնական կարիքը հոգալուն խոչընդոտելու համար

Ինչ իմանար լոռեցի Արմենակ Թեմուրյանը, որ «նեղ մաջալին» բնական կարիքը հոգալն իր վրա թանկ է նստելու. Վարդենիսի զորամասերից մեկի զինծառայող, Լոռու մարզի Վահագն գյուղի բնակիչ Արմենակ Թեմուրյանին մնացել էր ընդամենը 2 ամիս, որ զինծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, բայց այնպես էր ստացվել, որ բնական կարիքը ստիպել էր նրան` լոռեցու անմիջականությամբ և անմիջապես, առանց բարդույթների` խախտել զինվորական կարգապահությունը:

Երեկ` սեպտեմբերի 27-ին, Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով շարքային, կրտսեր սերժանտ Արմենակ Թեմուրյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման` պետին ծեծելու համար: Նա դիպուկահարի «վարպետությամբ» հարվածել է պետի ուղիղ քթին, և դատապարտվել պետի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քր. օրի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ):
Այս տարվա հունիսի 7-ին, ժամը 09.30-ի սահմաններում գնդի տողանի ավարտից հետո, 1-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատարությունը հանձնարարել էր վաշտերին` օրվա կարգացուցակով նախատեսված կարգով անցնել ծառայողական պարտականությունների կատարմանը. կոնկրետ 2-րդ վաշտի անձնակազմին կարգադրվել է ստանալ զենքեր և ռազմական հանդերձանքի առարկաներ և հրաձգարանում կատարել մարտավարական պարապմունքներ:

Մինչև գումարտակ հասնելը, Արմենակն ինքնագլուխ, առանց թույլտվության դուրս է եկել շարքից և գնացել գումարտակ: 2-րդ վաշտի ավագ, ավագ ենթասպա Ռաֆիկ Ասլանյանը գումարտակի աստիճանների վրա, հանդիպելով Արմենակ Թեմուրյանին, դիտողություն է արել վերջինիս` առանց շարքի գումարտակ գալու համար: Դա դուր չի եկել Արմենակին, և վիճաբանություն է առաջացել նրանց միջև: Վեճը փորձել է կանխել 2-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արշակ Բուսալաևը և կարգի հրավիրել Արմենակին, բայց վերջինս թողել է Ռաֆիկ Ասլանյանին և սկսել «ռազբորկա» անել Բուսալաևի հետ. Արմենակը նախ կոպիտ ու անհարգալից տոնով դիմել է պետին, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, բռնել օձիքից` թափահարել, հետո ձեռքով հարվածել նրա կրծքավանդակին, իսկ հետո բռնության գործադրմամբ` քարշ տալով աստիճանների վրայով, մեկ անգամ դիտավորությամբ բռունցքով հարվածել է Արշակ Բուսալաևի դեմքին` կոտրել նրա քիթը:

Արմենակ Թեմուրյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ մինչ այդ Բուսալաևի հետ շատ նորմալ հարաբերություններ է ունեցել, իսկ միջադեպի օրը, երբ բնական կարիքը նեղել է` գրեթե գումարտակ հասած են եղել և ինքը շարքից դուրս է եկել և վազել… իմացաք` ուր: Սակայն չի հասցրել զուգարան գնալ, քանի որ աստիճանների վրա իրեն է հանդիպել Ռ.Ասլանյանը և դիտողություն արել: Ինքը ամաչել է նրան հայտնել կանոնակարգը խախտելու բնական պատճառը, և միայն պատասխանել է, որ կարիք է ունեցել, իրեն այդպես է պետք եղել: Միմյանց չհասկանալով` սկսել են իրար հետ վիճաբանել, հետո վեճը շարունակվել է Բուսալաևի հետ… Նրանց բաժանել են Ռաֆիկ Ասլանյանը և մոտոհրաձգային վաշտի զինվորները:

Արմենակը նկատել է, որ իր հարվածի հետևանքով Բուսալաևի քթից արյուն է եկել: Քիչ անց Արմենակն ու Բուսալաևը ներկայացել են գումարտակի հրամանատար, մայոր Մեսրոպ Ժամհարյանին և պատմել կատարվածի մասին: Կատարվածի պատճառով նույն օրը Արմենակին տրվել է 10 օր ժամկետով կարգապահական կալանք, որը կրել է Սևանի կայազորի ՌՈ բաժնի կարգապահական մեկուսարանում: Իսկ Բուսալաևը դիմել է ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինհոսպիտալ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է քթոսկրի բազմաբեկորային կոտրվածք: Ըստ դատաբժշկական փորձագետի թիվ 225 եզրակացության` կապիտան Ա.Բուսալաևի վնասվածքները` դեմքի շրջանի արյունազեղումների, հեմատոմայի, քթոսկրի բազմաբեկոր կոտրվածքների, քթային շնչառության խանգարման և պարանոցի շրջանի քերծվածքների ձևով, հասցվել են բութ, կոշտ առարկայով, հնարավոր է նշված ժամկետում և նկարագրված հանգամանքներում, որոնք առաջացրել են առողջության միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել ինչպես կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալի անձը, այն, որ նա երիտասարդ է, տուժողը հաշտվել է նրա հետ, նախկինում դատված ու արատավորված չի եղել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցավոր արարքի համար: Պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի գտել և Ա.Թեմուրյանին դատապարտել է ազատազրկման` պատժաչափի նվազագույն չափով` 3 տարի ժամկետով: Դրան հաշվեկցել է Սևանի կայազորի կարգապահական մեկուսարանում նրա կրած 10 օր կալանքի ժամկետը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 11 ամիս 21 օր: Մեղադրող կողմը պահանջել է բեկանել և պատժի մասով փոփոխել դատավճիռը և նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման: Վերաքննիչը մերժել է բողոքը: Ի դեպ, վերոնշյալ հոդվածը այս հանցանքի համար նախատեսում է 3-12 տարվա ազատազրկում:

Հ.Գ. Դե հիմա ո՞նց չասես` Արմենակ ջան, 2 տարի բնական կարիքդ կանոնագրքին համապատասխան էիր հոգացել, մի քիչ էլ համբերեիր էլի:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում