Եմենում մահափորձ է իրականացվել երկրի պաշտպանության նախարար, գեներալ Մուհամմեդ Նասեր Ահմեդ Ալիի դեմ: Ինչպես հաղորդում է «Իտառ-Տասս»-ը, մայրաքաղաք Սանայի փողոցներից մեկով անցնելու ժամանակ նախարարի ավտոշարասյան ճանապարհին պայթեցվել է կայանած մի ավտոմեքենա: Նախարարը, ով գտնվում էր երկրորդ ավտոմեքենայում, չի տուժել, սակայն վիրավորվել են նրա 10 թիկնապահները:
Հիշեցնենք, որ Եմենում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Անցած շաբաթ, երբ մայրաքաղաք Սանա վերադարձավ նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը, ցույցերը վերսկսվեցին, ինչի արդյունքում անվտանգության ուժերը կրակ բացեցին ցուցարարների վրա. զոհվեցին տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ:









































