Այսօր տեղի է ունեցել 12 շաբաթ մարման ժամկետով պետական կարճաժամկետ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 120 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 950 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 170 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 983 մլն 929 հազար դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7%:
Աճուրդին մասնակցել են 3 դիլերներ:











































