Wednesday, 22 07 2026
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար

Ադրբեջանական օդանավերը մնում են Ռուսաստանի ՀՕՊ թիրախո՞ւմ

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը պաշտոնապես հաստատել է ավելի վաղ մամուլում տարածված տեղեկությունը, որ չի գործում նաև Բաքու-Կազան-Բաքու չվերթը: Ըստ տեղեկությունների՝ դեկտեմբերի 28-ին Բաքու-Կազան չվերթի օդանավն Աստրախանի մարզի օդային տարածքում ենթարկվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների «հուժկու ազդեցության», բայց անձնակազմը շարունակել է թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել Կազանում:

Ինչպես «Թուրան» գործակալությունն է փոխանցում, Կազան-Բաքու չվերթն իրականացնելուց հետո այդ երթուղու թռիչքները երկկողմանի դադարեցված են, որովհետև Կազանի օդանավակայանը վերջին ամիսներին մի քանի անգամ «գորգ» գործողության հետևանքով փակվել է, և անվտանգության երաշխիքներ չկան:

Կազանի օդանավակայանում «գորգ» ռեժիմ առաջին անգամ հայտարարվել է անցյալ նոյեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից մի քանի օր առաջ, երբ մամուլում տեղեկություն տարածվեց, որ բարձրաստիճան հյուրերը, ամենայն հավանականությամբ, կժամանեն Մոսկվա, իսկ Թաթարստանի մայրաքաղաք կհասնեն գնացքով: Այդ լուրը հետագայում չհաստատվեց:

Բաքու-Կազան չվերթը կողմերի համար շատ որոշակի սիմվոլիկա ունի: Նախանցյալ դարում Բաքվում մուսուլմանական բնակչության աճին նպաստել է վոլգյան թաթարների ներհոսքը, նրանք ձևավորել են իրենց առնձնակի համայնքը: Հետագա տասնամյակներում «կազան-թաթարները», ինչպես նրանց անվանում էին՝ առանձնացնելով կովկասյան թաթարներից, կորցրել են համահավաք ինքնությունը:

Այդուհանդերձ, Բաքու-Կազան հաղորդակցությունը սոցիալ-տնտեսական հարմարավետությունից զատ ունի էթնիկ-քաղաքակրթական միասնության նշանակություն: Փաստացի դա կովկասյան և վոլգյան թուրքախոս բնակչության պատմա-քաղաքական ընդհանրության խորհրդանիշ է:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Թաթարստանի «ռեիս» Մենիխանովը Ռուսաստանի դաշնային սուբյեկտների ղեկավարներից միակն է, որ այցելել է Ադրբեջանի «ազատագրված տարածքներ»: Թաթարստանի մի շարք տնտեսվարողներ այդ տարածքներում «վերականգնողական աշխատանքների» կապալառուներ են:

Ադրբեջանի հետ տնտեսական և սոցիալ-մշակութային սերտ հարաբերություններ ունի նաեւ Աստրախանի մարզը: Ըստ երեւույթին, այստեղ նույնպես խորհրդանշական իմաստ կա: Ռուսաստանը Հաշտարխանի խանությունը նվաճել է 18-րդ դարում, որով և բացվել է Կասպից ծովով Պարսկաստանի հետ առևտրական ճանապարհը:

Ուկրաինական ԱԹՍ-երն առայժմ Կասպից ծովով Իրան-Ռուսաստան նավագնացությունը չեն թիրախավորել: Հարձակման է ենթարկվել միայն Կասպյան նավատորմիղի ռազմահենակայանը: Բայց ոչ մի երաշխիք չկա, որ եթե հունվարի 17-ին Ռուսաստանը և Իրանը ստորագրեն ռազմավարական համապարփակ համագործակցության մասին պայմանագիրը, ապա Ուկրաինայի ռազմական հետախուզության «ձեռքի չի հասնի» Էնզելի- Աստրախան նավագնացությանը:

AZAL-ը պետական ավիաընկերություն է: Եվ Բաքու-Կազան չվերթի անորոշ ժամկետով դադարեցման որոշումն, անկասկած, կայացվել է Ադրբեջանի նախագահի ուղղակի հրահանգով: Եվ դա խորքային իմաստով քաղաքական քայլ է: Ցանկության դեպքում Բաքու-Կազան թռիչք կարելի է իրականացնել այլ երթուղով

Բաքու-Գրոզնի օդնավի աղետից հետո տևական, ավելի քան մեկ տարվա դադարից հետո կայացել է Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը: Կիևը պատրաստակամություն է հայտնել Բաքվին տրամադրել ադրբեջանական օդանավի թռիչքի հետ առնչություն ունեցող «հետախուզական բոլոր տեղեկությունները»: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի պատկան մարմիններն այդ կապակցությամբ համագործակցում են Ուկրաինայի ԶՈՒ Հետախուզության գլխավոր վարչության, Անվտանգության ծառայության հետ:

Ըստ երևույթին՝ Իլհամ Ալիևը որոշել է Ադրբեջանը հնարավորինս հեռու պահել ռուս-ուկրաինական պատերազմի կովկասյան թատերաբեմից: Իրանի հասցեին հունվարի 7-ին թույլ տրված կոշտ հայտարարությունները, հավանաբար, նույյն նպատակն են հետապնդում: Ռուս-իրանական ենթադրյալ պայմանագիրը, ինչպես որոշ աղբյուրներ են ասում, ունի նաև ռազմապաշտպանական բաղադրիչ: Անհրաժեշտության դեպքում այդ համաձայնությունները լրիվ ծավալով չեն գործի, եթե Ադրբեջանը տրանզիտային խոչընդոտներ հարուցի:

Ալիևն սպասում է ռուս-ուկրաիանական պատերազմի և Իրանի հարցում ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներին: Այդ ժամանակահատվածում նա Ռուսաստանից «դիստանցիա է պահելու»: Առիթ կա, քարոզչության հնարավորություն նույնպես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում