Սեպտեմբերի 27-ին Չինաստանի Շանհայ քաղաքում իրար են բախվել մետրոյի երկու գնացք, որի հետևանքով վիրավորվել է ավելի քան 240 մարդ: Ինչպես հաղորդում է Xinhua գործակալությունը, նախնական տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել ազդանշանային սարքավորումների անսարքության պատճառով:
Շանհայի մետրոպոլիտենի ներկայացուցչի խոսքերով` տուժածները թեթև վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրից տարհանվել է ավելի քան 500 ուղևոր: Աղետի վայրում գնացքների տեղաշարժը դադարեցվել է:







































