Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաջորդ ամիս այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։
Ադրբեջանում Մեդվեդևը մասնակցելու է հոկտեմբերի 10-11-ը Բաքվում կայանալիք ադրբեջանա-ռուսական հումանիտար ֆորումին։ Դեսպանի խոսքերով՝ ակնկալվում է, որ ֆորումին մասնակցելու են երկու երկրների նախագահները։






































