Sunday, 05 07 2026
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ

Ալիևի մերժում կամ Էրդողանի երկերեսանիություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսլամական ությակի գագաթնաժողովին, որ տեղի է ունեցել Կահիրեում, իսլամական երկրներին կոչ է արել վարել Իսրայելի միջազգային մեկուսացման քաղաքականություն: Կահիրեում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում կայացվել է կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցության որոշում: Փաստորեն, ստացվում է, որ Էրդողանը նաև Իլհամ Ալիևին է կոչ անում վարել Իսրայելի մեկուսացման քաղաքականություն: Թե որքան սերտ են Ադրբեջանի և Իսրայելի կապերը, հայտնի է:

Ընդ որում, իր տեսանելի կողմից բացի այդ կապն ունի նաև այսպես ասած կուլիսային, չերևացող կողմը, ի դեմս Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայության: Էրդողանն իհարկե գիտե այդ մասին: Ավելին, իսրայել-ադրբեջանական գործակցությունը հետխորհրդային շրջանում հազիվ թե ծավալվեր, եթե դրան սկզբունքորեն դեմ լիներ Թուրքիան: Հետևաբար, Իսրայելի դեմ Էրդողանի կոչերը այլ բան չեն, քան նրա երկդիմիության հերթական դրսևորում:

Ավելին, Էրդողանը փորձում է հակաիսրայելական դրոշակակրի դերը ստանձնել պարզապես մահմեդական աշխարհի առաջնորդության իր հավակնությունների «ամրապնդման», «լեգիտիմացման» համար: Մյուս կողմից, ժամանակի ընթացքում իհարկե փոխվում են հանգամանքներ, դիրքորոշումներ: Վերջին հաշվով, պետք չէ բացառել անշուշտ, որ, եթե Էրդողանը Թուրքիայի առաջնորդ լիներ այն տարիներին, երբ ձևավորվում էին ադրբեջանա-իսրայելյան կապերը, Անկարան ունենար դրա հանդեպ այլ վերաբերմունք: Բոլոր դեպքերում, եթե Էրդողանի կոչը նրա հերթական երկդիմի խաղը չէ, ապա հարց է առաջանում՝ Իլհամ Ալիևը կհետևի՞ դրան, թե՞ կմերժի Իսրայելի միջազգային մեկուսացման նրա կոչը:

Հարկ է նկատել իհարկե, որ Մերձավոր Արևելքում չնայած Իսրայելի հետ որոշակի ընդհանուր շահերի, Անկարան այդուհանդերձ Թել Ավիվի դաշնակիցը չէ, և ավելին՝ Սիրիայում ժամանակի ընթացքում թերևս խորանալու է նրանց միջև մրցակցությունը: Երբ Սիրիայում Ասադն էր, Իսրայելն ու Թուրքիան ավելի շատ ունեին ընդհանուր շահեր: Երբ Ասադը հեռանում է, Սիրիան նրանց համար կարող է դառնալ շահերի բախման թատերաբեմ: Իսկ այդ հողի վրա կարող են բախվել նաև Անկարայի ու Բաքվի շահերը: Իհարկե դրա դրսևորումը կկրի խիստ «թավշյա» բնույթ, սակայն այդուհանդերձ կլինի զգալի գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում