Այսօր Google-ը նշում է իր ծննդյան 13-ամյակը: Ուղիղ 13 տարի առաջ այս օրը ստեղծվել է Google լոգոն, իսկ 1997 թ. սեպտեմբերի 15-ից գործում է Google.com դոմենը: Այս համակարգի հեղինակներն են Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը: Նրանք հենց սկզբից հավաքել էին բազմաթիվ կայքերի մասին տեղեկություններ, ինչը թույլատրել էր հեշտացնել որոնողական համակարգի աշխատանքը:
Այստեղից էլ գալիս է և ընկերության անվանումը: Googol նշանակում է մի թիվ, որն իրենից ներկայացնում է մեկ թիվը 100 զրոներով: Այս տերմինն առաջին անգամ ներկայացրել է մաթեմատիկոս Էդվարդ Քասները 1938 թ.:










































