Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրներից «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 23-ին բացահայտված և վնասազերծված հանցավոր խմբի պարագլուխը՝ մահացած Գուրգեն Հայրապետյանը, դեռ կալանավայրից ամուր կապերի մեջ է եղել տարբեր ոլորտի պաշտոնյաների զավակների հետ: Քրեական աշխարհի օրենքներով ապրող շատ պաշտոնյաների որդիներ տարիներ ի վեր Գուրգեն Հայրապետյանին «Դատապարտյալների հիվանդանոց» և «Էրեբունի» ՔԿՀ են տարել թանկարժեք հանձնուքներ: Այդ կապերը Գուրգեն Հայրապետյանն ավելի է ամրացրել 2009 թ. «գաղութից» ազատվելուց հետո:
Քրեական աշխարհի օրենքների համաձայն` «կոմերսանտներին» և պաշտոնյաներին թալանելն ամենապատվաբերն է համարվում, այդ օրենքներով ապրող պաշտոնյաների զավակներն էլ տարատեսակ տեղեկություններով օգնել են հանցախմբին մի քանի «հաջող» ավազակային հարձակում գործել:









































