Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում։ Ակնկալվում է, որ այսօր ելույթ է ունենալու նաև Ռուսաստանի արտգործնախարարը։
Իր ելույթում Մամեդյարովն անդրադարձ է կատարելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ խնդիրներին։
Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Մամեդյարովի ելույթի հիմնական մասը նվիրված է լինելու Ղարաբաղի հարցին, քանի որ հայ դիվանագետները լուրջ ջանքեր են գործադրում միջազգային հանրությանը «մոլորեցնելու» համար։
Մամեդյարովը խոսելու է նաև տարածաշրջանի զարգացման գործում Ադրբեջանի դերակատարության մասին։










































