ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի օրը հայտարարել է, որ Եվրոպայում զարգացող տնտեսական ճգնաժամը վախեցնում է ողջ աշխարհին` նշելով, որ եվրագոտու առաջնորդները բավական դանդաղում են խորացող ճգնաժամը հաղթահարելու հարցում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նրանք դեռ լիովին չեն ապաքինվել 2007 թ. սկսված ճգնաժամից հետո, այդպես էլ չեն հասկացել այդ մարտահրավերները, որոնք ծառացել են նրանց բանկային համակարգի առաջ: Եվ հիմա այս ամենը համադրվում է այն երևույթի հետ, ինչ տեղի է ունենում Հունաստանում»,- ասել է Օբաման` հավելելով, որ այս ճգնաժամը վախեցնում է ողջ աշխարհին, սակայն եվրագոտու անդամ երկրների ղեկավարներն այնքան էլ արագ չեն հարցերին լուծում տալիս, որքան անհրաժեշտ է: